https://arm.sputniknews.ru/20240530/parizum-marvel-en-sharl-aznavurin-nvirvats-namakanish-u-geghatertik-76472336.html
Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշ ու գեղաթերթիկ
Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշ ու գեղաթերթիկ
Sputnik Արմենիա
Արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։ 30.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-30T21:12+0400
2024-05-30T21:12+0400
2024-05-30T21:41+0400
շառլ ազնավուր
նամականիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76470896_0:0:1600:900_1920x0_80_0_0_2fd809956bfdc4a7c04e6b3855a774e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։««Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը: Ֆրանսիական «La Poste»-ի նամականիշի հեղինակը Հոմ Նգույենն է, ով ներշնչվել է ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի արած լուսանկարից»,– ասված է հաղորդագրությունում։Նշենք, որ «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսն այս տարի նվիրված է Հայաստանին:Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով էր անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1e/76470896_200:0:1400:900_1920x0_80_0_0_432c52671fd97f8e950bfd65675e5a67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շառլ ազնավուր, նամականիշ
Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշ ու գեղաթերթիկ
21:12 30.05.2024 (Թարմացված է: 21:41 30.05.2024) Արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Փարիզում մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը։ Այս մասին հայտնում է
«Ազնավուր» հիմնադրամը։
Նշվում է, որ արարողությունը տեղի է ունեցել ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման ժամանակ։
««Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը: Ֆրանսիական «La Poste»-ի նամականիշի հեղինակը Հոմ Նգույենն է, ով ներշնչվել է ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի արած լուսանկարից»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսն այս տարի նվիրված է Հայաստանին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի օրը, մեծանուն երգչի անունով էր անվանակոչվել Փարիզի Ելիսեյան դաշտեր (Շանզ-Էլիզե) պողոտայի և Կոնկորդի հայտնի հրապարակի հարևանությամբ գտնվող պուրակը։