00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում ԶՈւ-ն պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները․ ԳՇ պետ

© Photo : press office of MoD of RAԷդվարդ Ասրյան
Էդվարդ Ասրյան - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Էդվարդ Ասրյան
Բաժանորդագրվել
Այնտեղ, որտեղ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում, դա ևս բանակի պատասխանատվության գոտում է։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ ՀՀ ԶՈւ–ն սահմանված, նախորոշված հատվածներում կանգնած է և կատարում է առաջադրված խնդիրները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ այդպես էլ չպատասխանելով հարցին, թե արդյոք Տավուշում Ադրբեջանին հանձնված տարածքներից հայկական զորքերը հետ քաշվել են, թե ոչ։
«Մենք ամեն վայրում, յուրաքանչյուր օպերատիվ ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ ԶՈւ խնդիրների իրականացման համար։ Սահմանապահ զորքերն այդ հատվածում (Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածում) իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,- ասաց Ասրյանը։
Նա շեշտեց՝ այնտեղ, որտեղ սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնում, դա ևս բանակի պատասխանատվության գոտում է, որտեղ բանակը պատրաստ է իրականացնել պաշտպանություն։
«Այո՛, սահմանապահները սահմանում իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում զինված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրն իրականացնել»,- ասաց գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0