https://arm.sputniknews.ru/20240529/qaghaqacinery-pakel-en-erevan-vardenis-tshanaparhy-76399928.html
Քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը. նրանք ավտոերթով կմիանան Բագրատ սրբազանին
Քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը. նրանք ավտոերթով կմիանան Բագրատ սրբազանին
Sputnik Արմենիա
Հայաստանում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները բողոքում են ՀՀ իշխանության քաղաքականությունից։ 29.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-29T16:30+0400
2024-05-29T16:30+0400
2024-05-29T16:49+0400
հայաստան
ճանապարհ
բողոքի ակցիա
տեսանյութ
տեսանյութեր
երևան
վարդենիս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76398527_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a04b0e419189c51361f8dadfd21b8b05.jpg
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները շուրջ 1 ժամ փակել էին Գավառ–Սևան ճանապարհը` ի աջակցություն Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների։«2018-ին խաբելով եկան իշխանության։ Ինչ ասել են, չեն արել կամ հակառակն են արել։ Ասում են` իբր լեգիտիմ ընտրված իշխանություն են։ Ասե՞լ էին, որ Տավուշը հանձնելու են, ասե՞լ էին, որ տրանսգենդերներին բերելու են, մտցնեն Հայաստան, ասե՞լ էին, որ չգիտեմ ինչ օրենքներ են ընդունելու։ Եթե նման բաներ ասել են ու դրանից հետո իրենց ընտրել են, թող բերեն, ցույց տան»,– ասաց Նորատուս գյուղի բնակիչ Արտյոմը։Այժմ նրանք պատրաստվում են ավտոերթով հասնել Երևան ու միանալ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պայքարին։Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
երևան
վարդենիս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1d/76398527_240:0:1680:1080_1920x0_80_0_0_43468cdc519eae91357a453d6e9f4f21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ճանապարհ, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, երևան, վարդենիս
հայաստան, видео, ճանապարհ, բողոքի ակցիա, տեսանյութ, տեսանյութեր, երևան, վարդենիս
Քաղաքացիները փակել են Երևան-Վարդենիս ճանապարհը. նրանք ավտոերթով կմիանան Բագրատ սրբազանին
16:30 29.05.2024 (Թարմացված է: 16:49 29.05.2024) Հայաստանում շարունակվում են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները բողոքում են ՀՀ իշխանության քաղաքականությունից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները շուրջ 1 ժամ փակել էին Գավառ–Սևան ճանապարհը` ի աջակցություն Երևանում անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների։
«2018-ին խաբելով եկան իշխանության։ Ինչ ասել են, չեն արել կամ հակառակն են արել։ Ասում են` իբր լեգիտիմ ընտրված իշխանություն են։ Ասե՞լ էին, որ Տավուշը հանձնելու են, ասե՞լ էին, որ տրանսգենդերներին բերելու են, մտցնեն Հայաստան, ասե՞լ էին, որ չգիտեմ ինչ օրենքներ են ընդունելու։ Եթե նման բաներ ասել են ու դրանից հետո իրենց ընտրել են, թող բերեն, ցույց տան»,– ասաց Նորատուս գյուղի բնակիչ Արտյոմը։
Այժմ նրանք պատրաստվում են ավտոերթով հասնել Երևան ու միանալ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պայքարին։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության
վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։