00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի դինամիկան վերջին 10 տարում

© SputnikԵԱՏՄ
ԵԱՏՄ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
ԵԱՏՄ
Բաժանորդագրվել
Միության երկրների միջև փոխադարձ առևտուրը սկսեց սրընթաց աճել 2022 թ-ին, բայց մինչ այդ էլ հաջողությամբ հաղթահարում էր 2014-15 թթ․ և 2020 թ-ի անկումները։
Վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրի ծավալն աճել է ավելի քան հինգ անգամ։ 2014 թ-ին ապագա գործընկերների հետ առևտուրը կազմել էր մեկուկես միլիարդ դոլարից մի փոքր պակաս (1,48 մլրդ դոլար), իսկ 2023 թ-ին՝ արդեն 7,6 մլրդ դոլար։
Իհարկե, առևտուրը զգալի աճել է Ուկրաինայում տիրող իրավիճակի սրման և 2022 թ-ին հակառուսական պատժամիջոցների ֆոնին։
Չպետք է մոռանալ, որ 10 տարվա ընթացքում երկրները փոխադարձ առևտրում հաղթահարել են 2015 թ-ի (պայմանավորված ռուբլու փոխարժեքի անկմամբ և ռուսական տնտեսությունում առկա բարդություններով) և 2020 թ-ի (կապված կորոնավիրուսի և Հայաստանում 44-օրյա պատերազմի հետ) անկումները։ Այժմ Հայաստանն ավելացնում է ոչ միայն արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ, այլև ներմուծումը այնտեղից։ Ընդ որում` դրական դինամիկան չի կարելի ամբողջությամբ վերագրել վերարտահանմանը։
Մանրամասն վերլուծությունը (ըստ առանձին ապրանքների) ավելի ընդարձակ հոդվածի թեմա է, իսկ առայժմ ընդամենը մի քանի օրինակ բերենք։ 2023 թ-ի առաջին կիսամյակում (ամբողջ տարվա տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստանից Ռուսաստան սարքավորումների և սարքերի (մեխանիկական, էլեկտրոնային և օպտիկական) արտահանումը կազմել է 576,4 մլն դոլար (2022 թ-ի առաջին կիսամյակում այն կազմել էր ընդամենը 60 մլն դոլարից մի փոքր ավելի)։
Սարքավորումների վերարտահանումը Բելառուս աճել է 7 անգամ (3 միլիոն դոլարից մինչև գրեթե 27 միլիոն դոլար): Ռուսաստանի ուղղությամբ կրկնապատկվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի վերարտահանումը (16 մլն դոլարից մինչև 32 մլն դոլար)։
Բացի այդ, աճել է մեքենաների արտահանումը (0-ից մինչև գրեթե 7 մլն դոլար) Ղազախստան։ Այս ցուցանիշները, իհարկե, կարելի է գրեթե ամբողջությամբ վերագրել վերավաճառքին («գրեթե», քանի որ Հայաստանը մինչև 2022 թ-ը Ռուսաստանին վաճառում էր սեփական արտադրության կամ գոնե հավաքման սարքավորումներ՝ տարեկան 30-40 մլն դոլարի չափով)։ Բայց մյուս կողմից աճել է նաև սարքավորումների արտահանումը դեպի Ղազախստան (20 հազար դոլարից հասնելով գրեթե 5,5 միլիոն դոլարի)։
Այստեղ կարելի է (մեծ վստահությամբ) խոսել բուն հայկական ապրանքների արտահանման մասին, քանի որ Ղազախստանը չի տուժել պատժամիջոցներից և նման ապրանքներ ձեռք բերելու համար վերավաճառողների կարիք չունի։
Ղրղզստանի հետ արտահանումը (մասնավորապես սարքավորումների) կտրուկ աճել է 2015 թ-ի համեմատ՝ գրեթե 80 անգամ։
10 տարվա ընթացքում աճել է նաև դեպի Բելառուս արտահանումը՝ առնվազն 10 անգամ։ Այստեղ նույնպես իր տեղն է զբաղեցրել սարքավորումների զգալի վերարտահանումը։
Եթե Ուզբեկստանը միանա ԵԱՏՄ–ին, բոլոր մասնակիցները կշահեն. Պուտին
Հավելենք, որ հայկական կոնյակի արտահանումը Ռուսաստան մոտ 80 մլն դոլարից հասել է 102 մլն դոլարի: Այսպիսով չարդարացան մեկ տարի առաջ ռուսական շուկայից ֆրանսիական «Pernod Ricard» ընկերության (որը նաև Երևանի կոնյակի գործարանի սեփականատերն է) հեռանալուց հետո ի հայտ եկած մտավախությունները:
ԵԱՏՄ-ն մշակում է թվային վերականգնողական հարթակ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Լրահոս
0