00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեր գործը քաղաքացու ոտքը ջարդե՞լն է, փողոցից մարդ գողանա՞լը. սրբազանը` ոստիկանապետին

© SputnikԲագրատ սրբազանի ու Արամ Հովհաննիսյանի խոսակցության պահը ՆԳՆ–ի մոտ
Բագրատ սրբազանի ու Արամ Հովհաննիսյանի խոսակցության պահը ՆԳՆ–ի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 29.05.2024
Բաժանորդագրվել
Արամ Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանություն տալ ոստիկանության որոշ գործողություններին` նշելով` իրենց գործը քաղաքականությամբ զբաղվելը չէ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ ՆԳ փոխնախարար, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը ՆԳՆ շենքից դուրս եկավ, մոտեցավ Բագրատ սրբազանին ու նրան հրավիրեց առանձին հանդիպման ՆԳ նախարարի հետ, ինչին Բագրատ սրբազանը չհամաձայնեց։
«Նախարարն առաջարկեց իր մոտ գալ, մանավանդ, որ ճանաչում եք իրար, ընկերներ եք եղել, հաց եք կիսել։ Եկեք, զրուցեք։ Այս պահին այս դրսևորումով դուք բախման եք տանում, մեր բնականոն աշխատանքը խանգարում եք»,–ասաց Հովհաննիսյանը։
Ոստիկանապետն անդրադարձով նաև շարժման մասնակիցների վերաբերյալ իր հնչեցրած «լակոտ» արտահայտությանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։
Նա նշեց, որ այդ արտահայտությամբ նկատի է ունեցել նրանց, ովքեր ոստիկանության մեքենայի անիվ են ծակել, մեքենային ոտքով հարվածել։
Բագրատ սրբազանը հակադարձեց Հովհաննիսյանին` հիշեցնելով 2018 թվականին ՔՊ–ականների կողմից կիրառվող որոշ քայլեր, այդ թվում` մարդկանց բնակարանների, տների մոտ դագաղներ դնելը։
«Երբ ասել եք «լակոտություն» մեքենայի անիվին քացով խփողին, չե՞ք ասել «լակոտություն» քացով ոտք ջարդող ոստիկանին։ Ձեր գործը քաղաքացու ոտքը ջարդե՞լն է, փողոցից մարդ գողանա՞լը։ Արսեն Գրիգորյանի ոտքը ջարդել են, հիմա տանը պառկած է, վաստակավոր գործիչ է, ինչի՞։ Ազղդանշող տվող մարդուն բռնել, գլուխը ջարդել են, հիվանդանոցում է այդ տղան։ Իհարկե ոտքով մեքենային խփելը, անիվ ծակելը դատապարտելի է մեզ համար, բայց ավելի մեծ մեղք ու աղետ չէ, քան մարդկանց դռան դեմը դագաղ դնելը։ Բա եթե ոտքով անիվին խփելը լակոտություն է, բայ մյուսն ի՞նչ է»,-ասաց սրբազանը։
Դրան պատասխան Արամ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց գործը քաղաքականությամբ զբաղվելը չէ, իսկ այն ոստիկանները , որոնք անօրինական գործողություններ են կատարել, կպատժվեն։
Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ ինքը «տեր է» իր հետևում կանգնած բոլոր ոստիկանների գործողություններին։ Դրանից հետո իրավիճակը լարվեց, երբ ակցիայի մասնակիցները, այդ թվում` ԱԺ պատգամավորները, սկսեցին օրինակներով խոսել իրենց գնահատմամբ ոստիկանների լկտի պահվածքից և բռնի ուժի գործադրումից։ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը տեր է այս պահի դրությամբ ոստիկանների պահվածքին, որին ինքը լիովին տիրապետում է, իսկ Բագրատ սրբազանը չի տիրապետում ակցիայի մասնակիցների գործողություններին։
«Ձեր կիսագողական կեցվածքը թողեք»,–դիմեց Բագրատ սրբազանը Հովհաննիսյանին։ ՀՀ ոստիկանության պետն այդ խոսքերից հետո հունից դուրս եկավ։
«Ի՞նչ գողական, խաչը բռնել եք ու մոռանում եք, որ լիքը հանցագործներ, հետախուզման մեջ գտնվող մարդիկ խաչը բռնած` փորձում են պատսպարվել դրա տակ»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0