00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ՆԳՆ–ի շենքի շուրջ պտույտ կատարեց

Բաժանորդագրվել
Բագրատ սրբազանը նշեց, որ դեպի ԱԺ այսօր չեն գնալու, իրենց խնդիրն ուրիշ է։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քաղաքացիները ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի շուրջ պտույտ կատարեցին։
«Մեր գործողություններն այստեղ չեն վերջացել, հույսերն էլ դեռ չեն ավարտվել։ Հիմա շարժվում ենք, իսկ մնացածը` ընթացքում։ Դեռ կտեսնենք` ինչն է մնացել ու ինչն է գնացել մեր կյանքից»,– նշեց սրբազանը։
Նրանք Չարենց փողոցով գնացին դեպի Տերյան, ապա Իսահակյան փողոցներ և կրկին Նալբանդյան փողոցով բարձրացան դեպի ՆԳՆ շենքի գլխավոր մուտքի մոտ։
Նշենք, որ բոլոր մուտքերի մոտ մի քանի շարքով ոստիկանության ծառայողների են կանգնած։
Հարցին` արդյոք պատրաստվում են գնալ դեպի ԱԺ, որտեղ մեծաքանակ ոստիկաններ կան, սրբազանը շեշտեց` այսօր իրենց խնդիրն ուրիշ է։
Ներկայում Բագրատ սրբազանն ու շարժման անդամների մի մասը Նալբանդյան փողոցի մուտքի մոտ նստել են ասֆալտին։
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը հորդորեց չփակել ՆԳ նախարարության մուտքը, ինչին ի պատասխան քաղաքացիները սկսեցին վանկարկել «ամոթ»։
«Մեզ հորդորում են մուտքը չփակել այն ոստիկանները, որոնք Սարդարապատում փակել էին Վեհափառի մուտքը։ Մենք չենք փակել, ուղղակի նստել ենք, որովհետև հոգնել ենք»,– ասաց սրբազանը։
Ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցավ սրբազանին` որպես հավաքի պատասխանատու, և հայտարարեց, որ նրանք պետք է գնան մուտքի մոտից, այլապես ուժ կկիրառեն։ Բագրատ արքեպիսկոպոսն ընդգծեց` ինքն ուղղակի ցանկանում է նախարարի հետ հանդիպել, իսկ ժողովրդի հարկերից ակնհայտորեն օգտվող մարդիկ ռիսկ չեն անում իջնել։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։
Լրահոս
0