00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցարական զինվորների դերը Սարդարապատի հաղթանակի և հայոց բանակի ստեղծման գործում

© Sputnik / Ani LiparityanԱմենայն հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանն օրհնում է զինվորներին (1918 թ.)
Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանն օրհնում է զինվորներին (1918 թ.) - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2024
Ամենայն հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանն օրհնում է զինվորներին (1918 թ.)
Բաժանորդագրվել
Հայկական կորպուսի շտաբի ծառայողների մեծ մասը ռուսներ էին։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Սարդարապատի ճակատամարտում թուրքական բանակի նկատմամբ տարած հաղթանակը նախադրյալներ ստեղծեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Ճակատամարտում, ինչպես նաև հայկական բանակի հետագա ձևավորման գործում, կարևոր դեր խաղացին ռուս զինվորականները։
Հայերի հետ հավասար թուրքերի դեմ կռվել են ավելի քան 1000 ռուսներ։ Նրանք եղել են Սարդարապատի ջոկատում՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ, 5-րդ Հայկական գնդում՝ գնդապետ Պողոս Բեկ-Փիրումյանի (Դանիելի եղբոր) գլխավորությամբ, և պարտիզանական հրետանային ջոկատում՝ գնդապետ Ալեքսանդր Պերեկրյոստովի հրամանատարությամբ, ինչպես նաև Իգդիրի հետևակային գնդում։ Էլ չենք խոսում 1-ին ռուսական հեծելազորային գնդի մասին՝ կազակական գնդի ավագ (փոխգնդապետ) Պավել Զոլոտարյովի հրամանատարությամբ։
Սարդարապատ. մայիսյան հաղթանակները թվերով
Սարդարապատի մոռացված հերոսներից մեկը գնդապետ Ալեքսանդր Շնեուրն է, որը տարբեր միավորումների շտաբների պետի պաշտոններ է զբաղեցրել, իսկ հետագայում գլխավորել է Հայաստանի առաջին հանրապետության բանակի շտաբը: Բացի զինվորական ծառայությունից, նա զբաղվել է թիթեռների և օձերի ուսումնասիրությամբ, գրել է մի շարք գիտական հոդվածներ, ինչպես նաև «Հայեր. Թուրքական պատերազմ» գիրքը և դարձել Հայաստանի հակահետախուզության հիմնադիրներից մեկը։ Պետերբուրգցու անունով աֆրիկյան օձեր ու թիթեռներ են կոչվում, բայց Հայաստանում նրա անունը կրող փողոց չկա։
Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…
Առանձնացնենք մեկ այլ մոռացված հերոսի՝ ցարական բանակի գեներալ-մայոր Եվգենի Վիշինսկուն։ 1917թ.-ի ապրիլի 7-ից եղել է ռուսական Կովկասյան բանակի շտաբի պետը: Իսկ հետագայում դարձել է Հայկական առանձին կորպուսի շտաբի պետը (այդ շտաբի հրամանատարն էր գեներալ Նազարբեկյանը)։
Մոսկվայի հետևակային ուսումնարանի և Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայի շրջանավարտ Եվգենի Եվգենիևիչ Վիշինսկին իր կյանքը կապել էր Անդրկովկասի հետ։ Երիտասարդ հայկական բանակի կազմում նա կռվել է Կարսի, Արդահանի և Ղարաքիլիսայի մարտերում, ինչպես նաև Սարդարապատի ճակատամարտում։
Հայկական կորպուսի շտաբի ծառայողների մեծ մասը ռուսներ էին։ Սարդարապատի ուղղությամբ հայկական զորքերի ընդհանուր ղեկավարումը վստահվել էր գեներալ Մովսես Սիլիկյանին, որը ղեկավարում էր Երևանի զորամասը։
Առաջին բրիգադի 2-րդ գնդի հրամանատարն էր գնդապետ Սամոյլենկոն, 2-րդ հետևակային բրիգադի 4-րդ, 5-րդ և 6-րդ գնդերի հրամանատարներն էին գնդապետներ Պերեկրյոստովը, Կազիմիրսկին և Տիմչենկոն։
1918թ.-ի մայիսի 22-ին հայ աշխարհազորայիններից և ռուս զինվորներից կազմված բանակը հարձակվեց թուրքական զորքերի վրա Քերփալուի (Արշալույս) և Ղուրդուղուլիի (Արմավիր) ուղղությամբ և Ղամշլու (Եղեգնուտ) կայարանի մոտ ոչնչացրեց թշնամու առաջապահ ջոկատները, իսկ օրվա վերջում ազատագրեց գյուղն ու Սարդարապատ կայարանը։ Ճակատամարտին մասնակցել է նաև հայ-ռուսական սահմանապահ գումարտակը՝ փոխգնդապետ Սիլինի հրամանատարությամբ:
Ավելացնենք, որ Վիշինսկին և Պերեկրյոստովը թաղված են Դիլիջանում՝ ուղղափառ եկեղեցու բակում, որտեղ Հայաստանում Ռուսական տան աշխատակիցները, աշխատելով ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ ռուս-հայկական գործընկերության վերաբերյալ պատմական մուլտիմեդիոն ինտերակտիվ քարտեզի վրա, QR կոդով տեղեկատվական տախտակ են տեղադրել։
Հիշեցնենք, որ 1918թ.-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման մասին:
Լրահոս
0