00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենաց-մահու կռիվ, որ պետականության վերականգնման արժեք ունեցավ. Սարդարապատից մինչև…

© Sputnik / Asatur YesayantsПраздование 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат
Праздование 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, որ տեղի ունեցան 1918 թվականի մայիսյան այս օրերին, իրենց բնույթով ու նշանակությամբ, իհարկե, անբաժանելի ամբողջություն են: Դրանք կյանքի և մահվան կռիվներ էին, պայքար՝ գոյության կամ վերջնականապես չվերանալու համար: Այդ օրերին հայությունը կարող էր կորցնել հայրենի վերջին հողակտորը, բայց արյան գնով հաստատեց իր ազատության և պետականություն ունենալու իրավունքը:

Մայիսյան այս օրերին, 101 տարի առաջ հարցը այնքան սուր էր դրված, որ ամենևին չափազանցություն չէ օրհասական բնորոշումը: Օգտվելով Ռուսական կայսրության փաստացի վերացման հանգամանքից կամ, եթե կուզեք՝ բոլշևիկյան հեղափոխության «պտուղներից», Թուրքիան որոշեց ոչ միայն հետ գրավել մինչ այդ պատերազմի ընթացքում կորցրած տարածքները, այլև Երևանի վրայով արշավել դեպի Հարավային Կովկաս՝ Թիֆլիս, Բաքու:

Հայաստանի 1-ին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը - Sputnik Արմենիա
Հայաստանի 1-ին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը` լուսանկարներով

Թուրքական հեռահար նպատակադրումը պարզ էր ու անփոփոխ՝ վերացնել «հայկական սեպը» և դուրս գալ դեպի թուրքալեզու Միջին Ասիա: Այնպես չէ, թե դա այն օրերին ինչ-որ մի ֆանտաստիկ ու աներևակայելի մի բան էր: Կովկասյան ճակատը կազմալուծված էր, թուրքական բանակի դեմ հայկական անհամեմատ սակավաթիվ ստորաբաժանումներն էին միակ մարտունակ ուժը: Բայց հայկական ստորաբաժանումները հարկադրված էին նահանջել: Մինչև 1918-ի մայիսի 20-ը թուրքական զորախմբերը, գրեթե առանց լուրջ դիմադրության հանդիպելու, հասել էին արդեն Երևանի ու Էջմիածնի մատույցները:

Կամ, կամ: Լինել, կամ չլինել:

Անգամ քննարկվել էր՝ Երևանը հանձնելու հարցը, կաթողիկոս Գևորգ 5-րդին առաջարկվել էր տեղափոխվել Բյուրական, թողնել Վաղարշապատը…

Պատկերավոր ասած՝ բանը բանից անցած էր թվում արդեն: Միայն ոչ այնպիսի գործիչների, ինչպիսին էին Արամ Մանուկյանը, Գևորգ 5-րդ կաթողիկոսը, զինվորականներ Մովսես Սիլիկյանը, Բեկ Փիրումյանը ու նրանց բոլորի հետ հարյուրները, հազարները:

Ըստ էության, բզկտված հայության մասնիկները հավաքվել էին Հայրենիքի վերջին բեկորի վրա: Այլևս տեղ էլ չկար նահանջելու:

Конница VII армянской дружины - Sputnik Արմենիա
Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը

Եվ ահա այդ՝ իսկապես օրհասական իրավիճակում մեր ժողովուրդը զենքով ու քաջությամբ ապացուցեց իր ապրելու իրավունքը: Ծեծուջարդ տալով քանակով ավելի թուրքական զորքին՝ հայ ժողովուրդն իր մարտիկների, աշխարհազորայինների՝ թշնամուն ուղղված ամեն մի կրակոցով ավելացրեց իր ապրելու, գոյություն ունենալու հնարավորությունն ու հաստատեց պետություն ունենալու իր իրավունքը: Ու մեկդարյա հեռվից գլուխ խոնարհելով մեր նախնյաց առաջ, հարգելով ու հիշելով իրենց մաքառումը, բնականաբար, մեր երախտիքի խոսքը պիտի ուղղենք և մեր եզդի եղբայրներին, որ կողք-կողքի կռվեցին թշնամու դեմ, ու նաև ռուս ու այլազգի այն զինվորականներին, որ կանգնեցին մեր կողքին այդ ծանր օրերին:

Ու չնայած դրանից երկուսուկես տարի անց, Հայաստանի Հանրապետությունը ծանր կորուստներով խորհրդայնացվեց, ինչը առանձին պատմություն է, բայց պետականության հենասյունը, որ հարյուրավոր տարիներ ընկած ու կորած էր համարվում, 1918-ի այս օրերին գտնված ու վերականգնված էր:

Հիմնական պարտականությունը, որ մենք ունենք մեր նախնյաց առջև, նրանց թափած արյամբ սրբացած մեր հայրենի հողի հանդեպ ու մեր հաջորդ սերունդների հետ կապված՝ Հայոց պետականության հենքը անսասան ու ամուր պահելն է, ուժեղացնելն ու չխարխլելը, զարգացնելն ու պահելը՝ ընդդեմ թշնամյաց ու հանուն ապագայի:

Ահա ա՛յս հորդորն է, որ ասես արձագանքվելով 101 տարի առաջ հնչող կրակոցներից ու պայթյուններից, հնչում է նաև այսօր ու առավել քան հրատապ, մշտարդիական:

Լրահոս
0