https://arm.sputniknews.ru/20240527/sur-deficit-der-chka-durgarjany-hegheghumneri-pattsharvov-lvorium-snndi-matakararman-masin-76318581.html
Սուր դեֆիցիտ դեռ չկա. Դուլգարյանը` հեղեղումների պատճառով Լոռիում սննդի մատակարարման մասին
Սուր դեֆիցիտ դեռ չկա. Դուլգարյանը` հեղեղումների պատճառով Լոռիում սննդի մատակարարման մասին
Sputnik Արմենիա
Լևոն Դուրգարյանի խոսքով` այս պահին բնակավայրերի ամենամեծ խնդիրը հաղորդակցությունն է, գրեթե սպառվում է դիզվառելիքը, քանի որ Ալավերդի համայնքի գյուղերում... 27.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-27T20:41+0400
2024-05-27T20:41+0400
2024-05-27T21:44+0400
հայաստան
լոռի
հեղեղում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1b/76283368_0:98:1600:998_1920x0_80_0_0_0e5ae889fb92e2a61cc23eea4e74d258.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հեղեղումներից հետո Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում, որոնք մեկուսացման մեջ են հայտնվել, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր դեֆիցիտ այս պահին չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փոքր Այրումում գտնվող բնապահպան, Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ Ալավերդի համայնքում 9 բնակավայր կա, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր։ Արգելափակված են Ախթալա, Շամլուղ, Բենդիկ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ, Շնող, Թեղուտ բնակավայրերը։Նա ընդգծեց, որ այս պահին բնակավայրերի ամենամեծ խնդիրը հաղորդակցությունն է, դիզվառելիքն է գրեթե սպառվում, քանի որ Ալավերդի համայնքի գյուղերում գազալցակայաններ և բենզալցակայաններ չկան։ Դուրգարյանը նշեց, որ գյուղերում խանութները դեռ աշխատում են։Նա անդրադարձավ նաև էլեկտրականության, գազամատակարարման և ջրամատակարարման հարցին։Հիշեցնենք` ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտնել է նաև, որ կարելի է 5 գոտի առանձնացնել, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին (ընդհանուր մոտ 2,5 կմ), և այդ կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի:Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում:
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1b/76283368_0:0:1422:1066_1920x0_80_0_0_f42fef95b4e8de9f57541bbcf87e76d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լոռի, հեղեղում
Սուր դեֆիցիտ դեռ չկա. Դուլգարյանը` հեղեղումների պատճառով Լոռիում սննդի մատակարարման մասին
20:41 27.05.2024 (Թարմացված է: 21:44 27.05.2024) Լևոն Դուրգարյանի խոսքով` այս պահին բնակավայրերի ամենամեծ խնդիրը հաղորդակցությունն է, գրեթե սպառվում է դիզվառելիքը, քանի որ Ալավերդի համայնքի գյուղերում գազալցակայաններ և բենզալցակայաններ չկան։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հեղեղումներից հետո Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում, որոնք մեկուսացման մեջ են հայտնվել, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր դեֆիցիտ այս պահին չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Փոքր Այրումում գտնվող բնապահպան, Ալավերդիի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանն ասել էր, որ Ալավերդի համայնքում 9 բնակավայր կա, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր։ Արգելափակված են Ախթալա, Շամլուղ, Բենդիկ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ, Շնող, Թեղուտ բնակավայրերը։
«Այս պահին սննդի մատակարարման սուր դեֆիցիտ չկա։ Այսօր ամենագնացներով այլընտրանքային ճանապարհով սնունդ է մատակարարվել դեպի համայնք։ Այս պահին այլընտրանքային ճանապարհն է բարելավվում, վերանորոգվում, մաքրվում, որպեսզի այնտեղով կարողանան մատակարարումներ անել։ Եթե դա չարվի, ապա մոտ 2-3 օրվա ընթացքում խնդիրը կսրվի, որովհետև շատ ընտանիքներ չունեն պահեստավորած ապրանքներ»,– նշեց Դուլգարյանը։
Նա ընդգծեց, որ այս պահին բնակավայրերի ամենամեծ խնդիրը հաղորդակցությունն է, դիզվառելիքն է գրեթե սպառվում, քանի որ Ալավերդի համայնքի գյուղերում գազալցակայաններ և բենզալցակայաններ չկան։ Դուրգարյանը նշեց, որ գյուղերում խանութները դեռ աշխատում են։
Նա անդրադարձավ նաև էլեկտրականության, գազամատակարարման և ջրամատակարարման հարցին։
«Էլեկտրականությունը կա, գազամատակարարումը մասնակի է, որոշ բնակավայրերում էլ կարծես թե անջատված է։ Ջրի խողովակը վնասվել է, բայց ամբարներում պահեստավորված է, այնպես որ գյուղերում ջուրը կա»,– ասաց բնապահպանը։
Հիշեցնենք` ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր հայտնել է նաև, որ կարելի է 5 գոտի առանձնացնել, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել:
Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին (ընդհանուր մոտ 2,5 կմ), և այդ կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի
վարարման հետևանքով
4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում: