00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

9 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր ունի. Գնել Սանոսյանը` աղետի հետևանքների մասին

© Sputnik / Aram NersesyanԱլավերդի
Ալավերդի - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Ալավերդի
Բաժանորդագրվել
Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում կա 9 բնակավայր, որոնք կամուրջների վնասման հետևանքով ունեն Ալավերդի քաղաքի հետ կապի խնդիր։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այս մասին ասել է հեղեղումների հետևանքների վերացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
Արգելափակված են Ախթալա, Շամլուղ, Բենդիկ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ, Շնող, Թեղուտ բնակավայրերը։
Նախարարը նշել է, որ այժմ իրականացվում են այդ բնակավայրերի տարանցիկ այլ ճանապարհների կազմակերպման և նրանց կապի հաստատման հետ կապված աշխատանքներ:
Հետաքրքրվելով կտրված գյուղերի հետ կապված վիճակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուղղաթիռներով ապրանքների մատակարարումներ ապահովել, ինչպես նաև կարճաժամկետ կարիքները գույքագրել և հրատապության ռեժիմով իրականացնել։ Հանձնարարվել է նաև գույքագրել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները:
«Հիմա կարևոր է, որ կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել»,– հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Սանոսյանը զեկուցել է, որ բնակավայր առ բնակավայր կամ ճամփեզրին առկա շենք-շինությունների վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվում:
«Կարող ենք առանձնացնել 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են՝ Ալավերդին, Տաշիրը, Ալավերդուց դեպի Այրում հատվածը, Այրումից դեպի Բագրատաշեն հատվածը և Դիլիջանից դեպի Իջևան հատվածը: Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել: Տարբեր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհը, կամուրջներ, երկաթգիծը, ջրագծեր, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ և այլ ենթակառուցվածքներ»,– ասել է Սանոսյանը։
Նրա խոսքով՝ մեծ վնասներ է կրել նաև երկաթուղին, ընդհանուր մոտ 2,5 կմ, և այդ կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջվի:
Օպերատիվ շտաբի ղեկավարն էլ նշել է` շատ լուրջ վնասներ է կրել Մ6 ճանապարհը, մոտ 8-9 հատվածում ճանապարհը կամ ամբողջությամբ, կամ մասնակի քանդվել է:
«Լուրջ վնասներ է պատճառվել Մ4 միջպետական ճանապարհի 5 հատվածում, բայց երեկ ամբողջ օրն ափապաշտպան աշխատանքները հնարավորություն տվեցին ճանապարհը թեկուզ վնասված, բայց անցանելի պահպանել: Վաղ առավոտից արդեն հնարավոր է նաև երթևեկել Այրում-Բագրատաշեն հատվածով, շատ մեծ վնասներ չկան և ճանապարհն արդեն երթևեկելի է»,- ասել է նա:
Սանոսյանը տեղեկացրել է, որ Ալավերդու համայնքապետարանում ստեղծվել է պահեստային կետ, որտեղ կուտակվել է սնունդ՝ տեղահանված անձանց կարիքները բավարարելու նպատակով: Այժմ վարչական ղեկավարները կարիքների գնահատում են իրականացնում, որպեսզի ըստ դրա՝ լուծվեն սննդի և մյուս խնդիրները: Նշվել է նաև, որ 50-ից ավել ավտոմեքենա ջրածածկ է եղել և հնարավոր է այդ թիվն ավելանա:
Վարչապետը նաև հետաքրքրվել է, թե ինչպես է իրականացվելու ավերված հատվածների վերականգնումը, արդոյք վերականգնման կոնկրետ պլան կա, ընդհանրապես հաշվարկ կա՞, թե քանի կիլոմետր է ավերվել ամբողջովին, և քանի՞ կիլոմետր ճանապարհ է, որ մասնակի է վնասվել:
«Միգուցե կիլոմետրերով մեծ չեն՝ 20 մետր, 50 մետր հատվածներ են վնասված, բայց հատկապես Մ6 ճանապարհը շատ վնասվածքներ ունի՝ հաշվի առնելով, որ 3-4 հատվածում ամբողջ ճանապարհը չկա: Ուստի ծավալներն էլ են մեծ լինելու: Ավելի հեշտ կլինի վերականգնել Մ4 ճանապարհի վնասված հատվածները՝ հաշվի առնելով, որ մասնակի են վնասումները»,- զեկուցել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա հավելել է, որ Մ6 ճանապարհին իրականացվող աշխատանքները երկար ժամանակ և ռեսուրս կպահանջեն:
Վարչապետը հանձնարարել է Մ6 ճանապարհի վերականգնման հետ կապված նույնպես հրատապության սկզբունքով գործել:
Հիշեցնենք` մայիսի 26–ի գիշերը տեղատարափ անձրևի պատճառով Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ` 387 –ը՝ Լոռու մարզում, 42–ը՝ Տավուշի մարզում:
Լրահոս
0