00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ապագան Z սերնդի ձեռքին է

© Sputnik / Zara MikaՀամակարգիչ
Համակարգիչ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2024
Համակարգիչ
Բաժանորդագրվել
Միանգամայն համաձայն եմ իշխող կուսակցության պնդմանը, թե «Ապագա կա»։ Միայն ճշտեմ՝ այդ ապագան Z սերնդինն է։ Եվ դա շատ հուսադրող է։ Հաստատ գիտեք, թե որ սերնդի մասին է խոսքը։ Այո՛, Z սերնդի ներկայացուցիչները, որոնց նաև «զումերներ» են անվանում, ծնվել են 1997-ից մինչև 2012 թվականը։
Այսինքն` նրանք հիմա կա՛մ սովորում են դպրոցում և բուհում, կա՛մ ծառայում են բանակում, կա՛մ էլ նոր են ընդունվել աշխատանքի։ Համենայնդեպս, այդպես են պնդում ամերիկացի գիտնականներ Նեյլ Հոուվը և Ուիլյամ Շտրաուսը, որոնք ստեղծել են այսպես կոչված «սերունդների տեսությունը»։ Ըստ այդ տեսության` յուրաքանչյուր 20-25 տարին մեկ աշխարհում ծնվում է նոր սերունդ, որի ներկայացուցիչներն ունեն նախորդ սերնդից տարբերվող բնավորության գծեր, սովորություններ և առանձնահատկություններ։ Հավատացե՛ք` ինքս եմ դա զգացել։
Մոտ 20 տարի առաջ ամեն օր աշխատանքի գնալիս անցնում էի Երևանի պետական համալսարանի մոտով, որը, ի դեպ, ժամանակին ավարտել եմ, և զարմանում էի՝ տղաներն անպայման մազերը կարճ կտրած ու սև հագած, աղջիկներն էլ` դպրոցի տնօրենների սանրվածքներով ու, չգիտես ինչու, երեկոյան զգեստներով, որոնցով ոչ թե ֆիզիկայի դասախոսության, այլ, ասենք, օլիգախի դստեր հարսանիքին են գնում։ Հիմա այդպիսի բան չկա։ Կամ գրեթե չկա։ Իհարկե, երբ տեսնում ես, թե ինչպես է սիգարետը բերանին երիտասարդն իր մեքենայի մեջ մինչև վերջ միացրել Հայաստանի վաստակավոր արտիստ Արմենչիկի երգերը, հասկանում ես, որ սերնդափոխությունը մի օրում չի կատարվում, ոչ էլ նույնիսկ՝ մի քանի տարում։ Ի դեպ, այդպիսի տեսություն էլ կա, որի հետևորդները համոզված են, թե նույն ժամանակաշրջանում հենց այսօր կողք կողքի ապրում են բոլորովին տարբեր պատմական ժամանակահատվածների մարդիկ, ասենք` մեկը անցյալ դարի «պերեստրոյկայից» է հայտնվել 21-րդ դարում, մյուսը` ընդհանրապես նախնադարից։ Բայց սա առանձին շատ հետաքրքիր թեմա է, առաջիկայում կաշխատեմ անդրադառնալ։
Հավերժական վեճ. արդյոք հոգևորականությունը իրավասո՞ւ է մասնակցելու պետության կառավարման
Ախր, ես էլ եմ ինչ-որ իմաստով «դինոզավր», որովհետև ներկայացնում եմ այսպես կոչված «բեբիբումերների» սերունդը, որից հետո եկել է X սերունդը՝ 1960-ականների կեսերից մինչև 1980 թվականը ծնվածները, ապա հաջորդել է Y սերունդը՝ 80-ականներից մինչև 90-ականների կեսերը ծնվածները, և վերջապես հասել է «զումերների» ժամանակը, որոնց մենք իզուր տեղը մեղադրում ենք, թե չեն ցուցադրում այն հասարակական-քաղաքական ակտիվությունը, որով ավելի քան 30 տարի առաջ աչքի էին ընկնում այն ժամանակվա երիտասարդները։ Դե, Z սերնդի ներկայացուցիչները բոլորովին այլ հետաքրքրություններ ունեն, ինչը միգուցե շատ էլ լավ է։ Չեմ ուզում հիմա սուր բանավեճ ծավալել այն թեմայով, թե արդյոք Հայաստանի համար դրական հետևանքներ ունեցա՞վ երիտասարդության ակտիվությունը վեց տարի առաջ՝ 2018 թվականի գարնանը։ Ինքներդ գիտեք, որ այդ մասին բազմաթիվ իրարամերժ կարծիքներ կան։
Եկեք պարզապես տեսնենք, թե ովքեր են զումերները, որոնց անվանում են նաև «թվային մարդիկ»։ Դա բնական է, քանզի Z սերնդի ներկայացուցիչներն ամենաակտիվ կերպով օգտագործում են պլանշետները, սմարթֆոնները և 3D իրականությունը։ Նրանց համար ինտերնետն արդեն չի սահմանափակվում տնային համակարգչով և հասու է ամենուր՝ հասարակ բջջայինի շնորհիվ։ Նկատե՛ք` միմյանց հետ շփվելիս նրանք արդեն չեն բավարարվում տեքստերով, ձայնային հաղորդագրություններով ու լուսանկարներով, հիմնականը նրանց համար վիդեոշփումն ու տեսանյութերն են դարձել։ Նրանք հետաքրքրվում են գիտությամբ և տեխնոլոգիաներով, ինչը Հայաստանի համար հիմա երևի թե ամենակարևորն է։ Մասնագետները համոզված են՝ այս սերունդը նաև խնայող է լինելու, այսինքն` այլևս ֆանտաստիկ գումարներ չի ծախսի զրահամեքենա հիշեցնող անճոռնի «Համեր» գնելու համար, ինչն անում էին իրենց պապաները։ Ու նաև փորձեք հարցնել նրանց՝ ի՞նչ են ուզում դառնալ։ Այնպիսի մասնագիտություններ կնշեն, որոնք խոր գիտելիքներ ու երկարատև պատրաստություն են ենթադրում։ Խոսքն առաջին հերթին, իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին է։
Ու այստեղ մենք շահող ենք։ Առավել ևս՝ մեզ նեղող հարևանի համեմատությամբ։ Որովհետև նավթի ու գազի առկայությունը չի կարող կանգնեցնել Z սերնդի հաղթարշավը, որը սկսվել է աշխարհով մեկ։ Ու բոլորովին պետք չէ մեղադրել զումերներին, որ այնքան էլ ակտիվ չեն մասնակցում հանրահավաքներին կամ փողոցների արգելափակմանը։ Նրանք անպայման դեռ կասեն իրենց ծանրակշիռ խոսքը։
Հայաստան. երկրի «հակառակ» կողմը
Լրահոս
0