00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսօրվա հանրահավաքը կայանալու է. Բագրատ սրբազանը ուղերձ է հղել

© Photo : ScreenshotԲագրատ սրբազանը
Բագրատ սրբազանը - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2024
Բագրատ սրբազանը
Բաժանորդագրվել
Սրբազանը խնդրեց Տավուշի և Լոռիի բնակիչներին չգալ Երևան հանրահավաքին, այլ մնալ և տեղերում աջակցել տուժածներին։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում հեղեղներից վնասված Լոռիի և Տավուշի բնակիչներին` միաժամանակ հայտնելով, որ Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 16։00–ին նախատեսված հանրահավաքը կայանալու է։ Այդ մասին նա այսօր տեղեկացրեց իր տեսաուղերձի ժամանակ։
«Չափազանց դժվար է տեսնել, թե բնական աղետից ինչպիսի վիճակում է հայտնվել մեր երկրի չքնաղ հատվածը` Լոռին ու Տավուշը, որը բազմաթիվ մտահոգություններ է պատճառել բոլորիս։ Մեր աղոթքը, զորակցություն ու աջակցություն ենք հայտնում Տավուշի ու Լոռիի բոլոր բնակիչներին»,– ասաց նա։
Սրբազանը նաև տեղեկացրեց, որ գիշերվանից կապի մեջ են եղել համայնքապետարանների ու այլ անձանց հետ և պատրաստակամ են անձնապես կամ խմբերով մեկնել տուժած համայնքներ` տեղում օգնելու` թե՛ մարդասիրական, թե՛ նյութական ու թե՛ հոգևոր առումներով։
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
«Չափազանց դժվար է այսպիսի իրավիճակում լինել, բայց մեր օրակարգը պիտի ընթանա առաջ, որ առաջիկայում կանխվեն կամ լուծումներ առաջարկվեն նման աղետների դեպքում։ Ինչպես նաև կանխվեն բոլոր այն աղետները, որոնք մարդածին են և հիմա տեղի են ունենում մեր սահմաններում»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։
Վերջում նա խնդրեց Տավուշի և Լոռիի ժողովրդին մնալ մարզերում, իրենց աջակցությունը բերել տուժածներին ու չգալ Երևան` մասնակցելու հանրահավաքին` չնայած իրենց ներկայությունը շատ կարևոր էր։
Հայտնել էինք, որ այսօր ժամը 16։00–ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը Երևանի հանրապետության հրապարակում համազգային հանրահավաք է նախաձեռնել։
Ալավերդում անհետ կորած մարդիկ կան. «Անկյուն +3» TV
Լրահոս
0