https://arm.sputniknews.ru/20240526/3-mard-e-mahacel-lvoru-ev-tavushi-marzerum-hegheghumneri-hetevanqvov-ngn-76269575.html
3 մարդ է մահացել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով. ՆԳՆ
3 մարդ է մահացել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: 26.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-26T20:59+0400
2024-05-26T20:59+0400
2024-05-26T21:01+0400
տավուշ
լոռի
դեբեդ
ջրհեղեղ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1a/76263505_0:120:1280:840_1920x0_80_0_0_517cf6f8f9a417a71d5d4cf0aed991e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով կա երեք զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Նախարարությունից հայտնում են, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:Ժամը 19.30-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը, մասնավորապես 223–ը` Լոռու մարզում և 42–ը` Տավուշում:Բացի այդ, Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1–ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
լոռի
դեբեդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/1a/76263505_0:0:1280:960_1920x0_80_0_0_f594178891030aea0daa38add1a6052f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, լոռի, դեբեդ, ջրհեղեղ, զոհ
տավուշ, լոռի, դեբեդ, ջրհեղեղ, զոհ
3 մարդ է մահացել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով. ՆԳՆ
20:59 26.05.2024 (Թարմացված է: 21:01 26.05.2024) Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով կա երեք զոհ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Նախարարությունից հայտնում են, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:
ՆԳՆ–ն հայտնում է մյուս երկու զոհերի անունները` Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի 76–ամյա բնակիչ Ավագ Ավագյանի դին, Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել 39-ամյա Սարիբեկ Բալյանի դին:
Ժամը 19.30-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը, մասնավորապես 223–ը` Լոռու մարզում և 42–ը` Տավուշում:
Բացի այդ, Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1–ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։
Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի
վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով,
նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև
Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։