00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա ադրբեջանական տարածք է ձեր քարտեզներով, գնացե՛ք. կիրանցեցին` Փաշինյանին

Բաժանորդագրվել
Կիրանցեցիները վարչապետին դիմավորեցին զայրացած՝ հրաժարվելով հավատալ նրա խոստումներին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր այցելության ժամանակ եղավ նաև Կիրանց գյուղում։ Այստեղ բնակիչները բավականին լարված ու զայրացած դիմավորեցին վարչապետին։
Կիրանցեցիներից մեկը Փաշինյանին իր բակ հրավիրեց։ Փաշինյանն առաջարկեց տուն մտնել, ներսում խոսել, տղամարդը հրաժարվեց։ Բակում տղամարդը ցույց տվեց հայրենիքի պաշտպանության համար իր ստացած մեդալները՝ հարց ուղղելով, թե ինչի համար է պաշտպանել իր հայրենիքը, եթե այն հիմա հանձնվում է։
Փաշինյանը նշեց՝ շնորհակալ է դրա համար և հավելեց՝ հայրենիքը սկսվում է այնտեղից, որտեղ պետական սահմանն է։

«Ո՞վ ա գծել պետական էս սահմանը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, Ալի՞ևը․․․ Հայրենիքս տալիս ես, հորս գերեզմանը` հետը»,–ասաց տղամարդը։

Փաշինյանն առաջարկեց գալ Երևան, որ իրավական հարցերով խոսեն։ Տղամարդը զայրացավ.
«Հայրենիքս տվել եք, քիչ է, ասում ես՝ արի Երևան»։
Փաշինյանը հերթական անգամ խոստացավ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու։ Անգամ համաձայնություն կնքեց կիրանցեցու հետ, որ հայրենիքի մեկ սանտիմետր հանձնող տղամարդն իր կյանքով է պատասխան տալու։
Տղամարդն, ի վերջո, հունից դուրս եկավ, Փաշինյանին ու մյուսներին դուրս հրավիրեց իր բակից` ասելով.
«Սա ադրբեջանական տարածք է ձեր քարտեզներով, գնացե՛ք»։
Նշենք, որ Փաշինյանի՝ գյուղ այցելության ժամանակ լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ և հարցեր ուղղել վարչապետին։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։
Չնայած բնակիչների դժգոհություններին, մայիսի 24–ին հաղորդագրություն տարածվեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, ըստ հաղորդագրության, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը կիրականացվի անցումային սխեմայով։
Լրահոս
0