00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարավային Կովկասի տրանսֆորմացիա. Վրաստանն ու Հայաստանը փոխվո՞ւմ են տեղերով

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Վրաստանի դրոշներ
Հայաստանի և Վրաստանի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2024
Հայաստանի և Վրաստանի դրոշներ
Բաժանորդագրվել
Դեռ երեկ Վրաստանը համարվում էր ամերիկյան քաղաքականության հենակետը տարածաշրջանում, իսկ հիմա բանը հասել է նրան, որ Վաշինգտոնը Թբիլիսիին պատժամիջոցներով է սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կարգը փոխվում է բառացիորեն աչքի առաջ։ Դեռ երեկ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական դաշնակիցն ու հենարանը Վրաստանն էր, այսօր այն արդեն հետզհետե դուրս է գալիս Վաշինգտոնի և դաշնակիցների ազդեցությունից, իսկ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը գնալով ավելի է իրեն «փորձում» արևմտյան շահերի առանցքային ուղեկցի դերում։ Կա նաև Ադրբեջանը, որին առայժմ հաջողվում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել բոլոր ուժային կենտրոնների հետ։
Անդրադառնալով տարածաշրջանային նման տրանսֆորմացիայի պատճառներին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ վրացական իշխանությունների և արևմտյան գործընկերների միջև հակասությունները ո՛չ երեկ են սկսվել, ո՛չ էլ այսօր: Ըստ նրա՝ առնվազն վերջին երկու տարիներին հակասությունների աճ էր նկատվում։
Ինչ վերաբերում է «Արտաքին գործակալների մասին օրենքին», այն ևս այդ հակասությունների արտահայտում է։ Քաղաքագետը պարզաբանում է՝ այն իրականում ամերիկյան է, բայց ասում են ռուսական ու դրա տակ հասկանում են ամերիկյան ազդեցության տակից դուրս գալու եղանակ։ Նշենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս օրենքը համարում են դեմոկրատական արժեքներին հակասող։ Օրենքն ուղղված է անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դեմ, որոնք դրամաշնորհներ են ստանում։
ԱՄՆ–ն Վրաստանի համար վիզային սահմանափակումների նոր քաղաքականություն կմտցնի. Բլինկեն
«Վրաստանը սկսում է ինքնուրույն քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով, որ մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Թուրքիան ևս ինքնուրույն քաղաքականություն են վարում, նաև կա Ադրբեջանը, որին հաջողվել է փակել այդ ազդեցության խողովակները դեռևս 10-15 տարի առաջ։ Վրաստանն էլ այս թրենդի մեջ է»,- նշեց Դանիելյանը։
Քաղաքագետը չի շտապում ներկա իրավիճակն անվանել Վրաստանում ամերիկյան քաղաքականության ձախողում, քանի որ աշխարհում խաղի կանոններ են փոխվել, ու դեռ անհայտ է, թե այս հակասություններն ինչով կավարտվեն։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե Վրաստանը կորցնի Արևմուտքին որպես այսպես ասած «անվտանգային անձրևանոց», քաղաքագետը նկատում է՝ Վրաստանն այդ անձրևանոցի կարիքն ըստ էության չունի։ Տեսականորեն Վրաստանը կարող է անվտանգային խնդիրներ ունենալ Ռուսաստանից, Թուրքիա-Ադրբեջանից։ ՌԴ-ի հետ հարաբերությունները որոշակի կարգավորվում են, Թուրքիան իրեն անկախ է պահում և ջերմ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, այս առումով վտանգները նվազում են։ Տարածաշրջանում այսօր նկատվում է դերերի փոփոխություն՝ Վրաստանն ու Հայաստանը կարծես փոխվում են տեղերով։
«Դերերի փոփոխություն ակնհայտորեն նկատվում է, բայց այստեղ կա աշխարհաքաղաքական խնդիր, որովհետև Հայաստանի հնարավոր կապն Արևմուտքի հետ կարող է լինել Վրաստանով և Թուրքիայով, քանի որ Վրաստանի հետ խնդիրներ կան, Հայաստանը բացահայտորեն մտնում է թուրքական ազդեցության գոտի»,- նշեց Դանիելյանը։
Այս իրավիճակում ինչ վտանգներ ու որտեղից կարող են լինել Հայաստանի համար․ քաղաքագետի կարծիքով՝ ամենաշոշափելի վտանգը գործող կառավարությունն է, որն անհասկանալի քաղաքականություն է վարում և ինքնուրույն, վճռական որոշումներ կայացնում։
«Պարզ չէ՝ ում հետ խորհրդակցելով, պարզ չէ, թե Հայաստանի հանրությունը որքանով է տեղեկացված»,- հավելում է քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ տարբեր կենտրոնների հետ ջերմ հարաբերություններ ունենալուն, քաղաքագետի կարծիքով՝ հետևանքներն այստեղ էլ միանշանակ չեն։ Այսօր Ադրբեջանը կարողանում է շատ ճկուն կերպով խաղալ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, բայց երբ Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք-Իրան, Ռուսաստան-Իրան քաղաքականության մեջ լուրջ խնդիրներ են առաջանում, այդ ճկունությունը կարող է խնդիրներ առաջացանել։
Լրահոս
0