00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն Վրաստանի համար վիզային սահմանափակումների նոր քաղաքականություն կմտցնի. Բլինկեն

© AP Photo / Johanna Geron, Pool Photo via APԷնթոնի Բլինկեն
Էնթոնի Բլինկեն - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2024
Բաժանորդագրվել
Պաշտոնական Վաշինգտոնը հույս ունի, որ Վրաստանի առաջնորդները կվերանայեն օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որպեսզի «առաջ տանեն ժողովրդավարական և եվրատլանտյան ձգտումները»։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ԱՄՆ–ն հայտարարում է Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համակողմանի վերանայման մասին, որը կապված է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետ: Ինչպես հայտնում է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի խորհրդարանը մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին մայիսի 14–ին 3–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18–ին օգտվել է վետոյի իր իրավունքից, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ կհաղթահարի այն, քանի որ դա երկրում լարվածությունը թուլացնելու միակ հնարավորությունն է:
«Այսօր ես սկսում եմ Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համակողմանի վերանայում»,– ասված է Պետդեպարտամենտի ղեկավարի տարածած հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ ի պատասխան Վրաստանի իշխանությունների գործողությունների` որոշվել է Վրաստանի համար վիզային սահմանափակումների նոր քաղաքականություն մտցնել, որը կկիրառվի «Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու անձանց կամ հանցակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ»:
«Սա ներառում է այն անձանց, որոնք պատասխանատու են Վրաստանում քաղաքացիական հասարակության և խաղաղ հավաքների ազատության ճնշման համար՝ բռնության կամ ահաբեկման միջոցով»,– հավելել է Բլինկենը:
Նա նաև զգուշացրել է` յուրաքանչյուր ոք, որը խաթարում է ժողովրդավարական գործընթացները Վրաստանում, այդ թվում՝ 2024 թ. հոկտեմբերին երկրում կայանալիք ընտրությունների նախաշեմին, կարող է դիտվել որպես այդ քաղաքականությանը կողմնակից և զրկվել Միացյալ Նահանգներ մուտք գործելու հնարավորությունից: Այդ սահմանափակումները կտարածվեն նաև այդ անձանց մերձավոր հարազատների նկատմամբ:
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել էր Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Լրահոս
0