https://arm.sputniknews.ru/20240524/pashinjani-khvosnaky-chi-parzabanum-te-hh-varchapety-hapki-vor-2-erkrnerin-er-aknarkum-76178084.html
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
Sputnik Արմենիա
Նազելի Բաղդասարյանը չի մեկնաբանել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։ 24.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-24T13:42+0400
2024-05-24T13:42+0400
2024-05-24T14:35+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մարիա զախարովա
նազելի բաղդասարյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76178267_311:379:1532:1066_1920x0_80_0_0_4c74dc9cffe4094b4a9a91b7fda7a92f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի անդամ որ 2 երկրներին նկատի ուներ՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իմիտացիա են արել, թե աջակցում են հայկական կողմին, մինչդեռ իրականում աջակցել են Ադրբեջանին։ «Փաստինֆոյի» հարցին, թե որ երկրները նկատի ուներ վարչապետը, Բաղդասարյանը պատասխանել է, որ վարչապետի խոսքին ավելացնելու ոչինչ չունեն։Լրատվամիջոցը խնդրել է անդրադառնալ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որում նա Փաշինյանին հորդորել էր նշել այդ երկրների անունները։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ–ի վերաբերյալ այդ հայտարարությունն արել էր ԱԺ–ում մայիսի 22-ին։ Այդ հայտարարությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/18/76178267_0:0:1422:1066_1920x0_80_0_0_a1ad7a44d89d9a3428f254d803ec961b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մարիա զախարովա, նազելի բաղդասարյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, նիկոլ փաշինյան, մարիա զախարովա, նազելի բաղդասարյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Փաշինյանի խոսնակը չի պարզաբանում, թե ՀՀ վարչապետը ՀԱՊԿ–ի որ 2 երկրներին էր ակնարկում
13:42 24.05.2024 (Թարմացված է: 14:35 24.05.2024) Նազելի Բաղդասարյանը չի մեկնաբանել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հրաժարվում է մեկնաբանություն կամ պարզաբանում տալ, թե Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի անդամ որ 2 երկրներին նկատի ուներ՝ հայտարարելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իմիտացիա են արել, թե աջակցում են հայկական կողմին, մինչդեռ իրականում աջակցել են Ադրբեջանին։
«Փաստինֆոյի» հարցին, թե որ երկրները նկատի ուներ վարչապետը, Բաղդասարյանը պատասխանել է, որ վարչապետի խոսքին ավելացնելու ոչինչ չունեն։
Լրատվամիջոցը խնդրել է անդրադառնալ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որում նա Փաշինյանին հորդորել էր նշել այդ երկրների անունները։
«Տիկին Զախարովայի vis- a-vis-ն ԱԳՆ-ի իմ գործընկերն է։ Նկատի ունեմ՝ մեկնաբանության համար դիմեք ԱԳՆ խոսնակին»,– պատասխանել է ՀՀ վարչապետի խոսնակը։
Այդ հայտարարությունից հետո
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։