00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերկապարանոց են. Մայր աթոռը պատասխանել է իշխանության մեղադրանքներին

CC BY-SA 3.0 / Areg Amirkhanian / Etchmiadzin CathedralՄայր աթոռ սուրբ Էջմիածին
Մայր աթոռ սուրբ Էջմիածին - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Եկեղեցի դատապարտում է այն փաստը, որ կառավարության ղեկավարն անհիմն մեղադրում է իրենց «ազդեցության գործակալ» լինելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Մայր աթոռը մերկապարանոց է համարում ՀՀ իշխանությունների տարատեսակ հայտարարությունները եկեղեցու գործունեության վերաբերյալ։
Այս մասին հայտարարություն են ընդունել են հայաստանյան եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները ընդհանուր ժողովում, որը նախագահել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հայտնում է Մայր աթոռի մամուլի ծառայությունը։
«Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ»,– նշված է հայտարարությունում։
Մայր աթոռում կարծում են, որ գործող իշխանությունները եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։
Եպիսկոպոսները շեշտում են՝ հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերանայեն որդեգրած քաղաքականությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը, քանի որ այս պահին, ըստ ԱԺ նախագահի, նրանք հարկեր չեն վճարում։
Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում անդրադառնալով եկեղեցուն ասել էր, որ Հայաստանն արդեն փորձ ունի, երբ եկեղեցականները գնացել Կեսարիայում օծվել են, հետո եկել Հայաստանում դարձել են ազդեցության գործակալ։
Լրահոս
0