00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կիրանցի բնակիչներին «սպառնում են» նաև փոխհատուցումից զրկել․ Գառնիկ Դանիելյան

© Sputnik / Asatur YesayantsԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունները կիրանցեցիների մոտ ստեղծում են տպավորություն, թե այլ ելք պարզապես չկա, ամենաճիշտ ճանապարհը փոխհատուցումն ընդունելն է։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Կիրանցի բնակիչներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։
«Իրենց մոտ ստեղծում են մի իրավիճակ, որ այլևս ելք չկա,և ամենաճիշտ լուծումն այն փոխհատուցումն է, որ առաջարկում է կառավարությունը, և շատ լավ կլինի, որ այդ փոխհատուցումը վերցնեն»,- ասաց Դանիելյանը։
Նա հիշեցրեց մի քանի օր առաջ տարածված հայտարարությունը, թե բնակիչներին ժամանակին տրված կադաստրի վկայականները խնդիրներ ունեն, դրանք ճիշտ չեն տրվել։
«Սա պատահական չէ, այսինքն՝ այս օրերի ընթացքում ասվել է` եթե այսօր հանգիստ, հանդարտ ձեր գործողությունները չկատարեք և չվերցնեք այն, ինչ առաջարկվում է ձեզ, վաղը-մյուս օրը դրանից էլ կզրկվեք։ Այսինքն՝ նորից ահաբեկչական մեթոդներ են գործի դնում»,- նշեց Դանիելյանը։
Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին. քարտեզներ են հրապարակվել
Նա նշեց, որ այս օրերին գյուղում տարբեր ստորաբաժանումների, ոստիկանության, հատուկ ծառայությունների, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ են գտնվում: Յուրաքանչյուր կիրանցեցու, ըստ պատգամավորի, 10-15 չինովնիկ է բաժին ընկնում։
«Նրանք ամեն օր համոզում են, սպառնում, ճնշումների են ենթարկում բնակիչներին։ Պատահական չէ, որ պատգամավորներին, լրագրողներին չեն թողնում գյուղ մտնել։ Տեռոր են իրականացնում։ Այդ տեռորի ընթացքում մարդիկ կլինեն, որ տեղի կտան, որովհետև մարդկանց ընտանիքների վրա են նաև ճնշումներ գործադրում. օրինակ` ընտանիքի անդամներից մեկը պետական համակարգում է աշխատում, սպառնում են, որ աշխատանքից կազատեն, քրեական գործեր կհարուցեն»,- նշեց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մարդկանց նաև զգուշացրել են չմասնակցել հանրահավաքներին և բողոքի ակցիաներին՝ խնդիրներ չունենալու համար։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ մարդկանց մեծ մասը տրամադրված է մինչև վերջ պայքարել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0