00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հավերժական» կյանքի ճանապարհին չինացի գիտնականները վերացրին ևս մի խոչընդոտ

© Sputnik / Janna PoghosyanՍառարաններ լաբորատորիայում
Սառարաններ լաբորատորիայում - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Դեռ 18-րդ դարի 2-րդ կեսին անգլիացի հայտնի վիրաբույժ Ջոն Հանթերը համարձակ ենթադրություն արեց, ըստ որի՝ մարդն, իհարկե, մահկանացու է, բայց եթե նրա մարմինը պարբերաբար սառեցվի որոշ ժամանակով, իսկ հետո ապասառեցվի, նրա կյանքը կարելի է երկարացնել փաստորեն անվերջ։
Համաձայնե′ք, իրոք շատ գայթակղիչ գաղափար է։ Ասենք, հենց հիմա ձեզ սառեցնում են, իսկ մի քանի տարի անց վերակենդանանում եք և հայտնաբերում, որ Հայաստանն իրոք դարձել է խաղաղության խաչմերուկ և դրա շնորհիվ ամենաբարգավաճ երկիրն է տարածաշրջանում։ Հետո ձեզ կրկին տեղավորում են հատուկ սառնարանի մեջ և արթնացնում 2050 թվականին, և դուք համոզվում եք, թե որքան հեռատես էր մեր այսօրվա իշխանական թիմը, որի առաջնորդը դեռ 2020 թվականին պնդում էր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեդալներ է շահելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններում։ Եվ այդպես շարունակ։
Այն ժամանակ՝ մոտ երեք հարյուրամյակ առաջ, ոչինչ չստացվեց՝ Հանթերը մի մեծ ձուկ գնեց շուկայից, սառեցրեց այն, բայց դրանից հետո խեղճ ձուկը ոչ մի կերպ չէր ցանկանում վերակենդանանալ, և անգլիացին հրաժարվեց շարունակել գիտափորձերը։ Հիմա աշխարհի տարբեր հիմնարկներում մահից հետո սառեցված վիճակում են գտնվում տասնյակ մարդիկ, բայց հիմնական պրոբլեմը նույնն է՝ ինչպե՞ս անել, որ ապասառեցումից հետո նրանց մարմինը, իսկ ամենակարևորը՝ ուղեղը, պահպանի իր կենսունակությունը. չէ՞ որ սառեցման ժամանակ ուղեղում գտնվող հեղուկը վերածվում է բյուրեղների։ Արդյոք դա՞ չէ վերակենդանացման ամենագլխավոր խոչընդոտը։ Այս հարցի պատասխանը չունի ոչ ոք, քանզի սառեցված մարմիններից որևէ մեկը դեռ երբեք չի ապասառեցվել։
«Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին». Մարկես
Այս շաբաթ չինացի գիտնականները հայտարարեցին, թե հաջողվել է ստեղծել մի նյութ, որով մշակելու դեպքում ուղեղի մեջ բյուրեղներ չեն առաջանում։ Ի դեպ, դրա բաղադրամասերից մեկը վաղուց օգտագործվում է ողջ աշխարհում՝ պաղպաղակի մեջ բյուրեղների առաջացումը կանխելու համար։ Հիշո՞ւմ եք մեր մանկության անորակ էսկիմոն։ Գաղտնիք չէ, որ դրա մեջ հայտնաբերվող տհաճ բյուրեղները առաջանում էին շատ պարզ պատճառով՝ Սովետի ժամանակ բոլորը գողանում էին կա′մ պետությունից, կա′մ մեր գրպանից. գարեջուրը քիչ էին լցնում, պանիրը թերակշռում էին, գործարանից տանում էին՝ ինչ հնարավոր էր։ Այդ հեղուկն էլ, որը կանխում էր բյուրեղների առաջացումը, պաղպաղակի մեջ քիչ էին լցնում, ամսվա վերջին էլ խնայողության համար պարգևավճար էին ստանում։ Տուժողն, ինչպես միշտ, մենք էինք՝ հասարակ մահկանացուներս։
Հասարակ մահկանացուներիս երազանքը՝ հաղթահարել մահը, չինացիների այս հայտնագործությունից հետո մի փոքր ավելի իրական է դառնում։ Սակայն բազմաթիվ հարցականներ մնում են, նույնիսկ եթե դրանք ֆինանսների հետ չեն կապված։ Թեև փողի խնդիրը հիմնականներից մեկն է։ Ենթադրենք, թե դուք հարուստ եք և մի պատկառելի գումար եք թողել՝ կյանքից հեռանալուց հետո ձեզ սառեցրած վիճակում պահելու համար։ Տարիների ընթացքում դա էլ կսպառվի, և ձեր հարազատների առջև կծառանա սկզբունքային հարցը՝ շարունակե՞լ ֆինանսավորել ձեր, կներե′ք, «սառնարանային գոյությունը»՝ ոչ մի երաշխիք չունենալով, որ դուք երբևէ կվերակենդանանաք, թե՞ այդ փողը հատկացնել ձեր թոռների ու ծոռների ուսումը աշխարհի լավագույն համալսարաններում կազմակերպելու համար։ Դուք ի՞նչ կանեիք։
Լուրջ մտածելու առիթ, իրոք, կա։ Վերջերս, օրինակ, կարդացի հայտնի լրատվամիջոցներից մեկի թղթակցի ռեպորտաժը այն հետազոտական կենտրոնից, որտեղ պահվում են մահվանից հետո սառեցված մարդիկ։ Լրագրողը հարցրել է երիտասարդ մասնագետներից մեկին՝ Դեբորային. «Դուք աշխատում եք այնտեղ, որտեղ փորձում են կյանք վերադարձնել մահացած մարդկանց։ Հաստատ ձեզ էլ է գրավում հավերժ ապրելու հեռանկարը»։ Դեբորայի պատասխանը միանշանակ էր. «Ամենևի′ն։ Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչու պիտի ցանկանամ վերադառնալ այնտեղ, որտեղ այլևս չեն լինի այն մարդիկ, որոնց ես սիրում եմ»։ Ինչ ուզում եք՝ ասեք, բայց սա հարց է։
«Պատմական քվեստ» - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Հնարավո՞ր է արդյոք փոխել պատմությունը. ժամանակի պարադոքսները
Եվ նման բազում հարցեր են ծագում։ Ամերիկացի հեղինակներից մեկն այսպիսի օրինակ է բերում։ Ենթադրենք, թե մեզ ի վերջո հաջողվեց վերակենդանացնել հազարավոր տարիներ առաջ զմռսված փարավոնին։ Հոլիվուդը նման դրվագներ է ներկայացնում հիմնականում կատակերգական կամ սարսափ ֆիլմերում։ Իսկ դուք գոնե պատկերացնո՞ւմ եք այդ փարավոնի վիճակը, երբ նա հանկարծ հայտնաբերում է, որ իր սիրելի հայրենիքում՝ Եգիպտոսում, այլևս ոչ ոք Օսիրիսին և Իսիդային չի պաշտում, փոխարենը ամենատարածված կրոնները իսլամն ու քրիստոնեությունն են, փարավոնների ժամանակներն էլ վաղուց անցել են, և երկրի ղեկավարին ընտրում են քաղաքացիները։ Եվ ինքը ոչինչ չունի անելու այդ նոր ու զարմանալի աշխարհում։ Արի ու մի ասա՝ խե՜ղճ Թութանհամոն։
Սա երևի ամենավիճահարույց հարցն է՝ եթե ձեզ հիմա սառեցնեն, արդյոք տարիներ անց դուք կարթնանաք շատ ավելի լա՞վ աշխարհում։
Լրահոս
0