00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին». Մարկես

© Sputnik / Анатолий Гаранин / Անցնել մեդիապահոցԳաբրիել Գարսիա Մարկես
Գաբրիել Գարսիա Մարկես - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2024
Գաբրիել Գարսիա Մարկես
Բաժանորդագրվել
Ուղիղ 10 տարի առաջ կյանքից հեռացավ Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Մինչ այդ նրան արդեն մի քանի անգամ թաղել էին լրատվամիջոցները։ Եվ ոչ միայն լրատվամիջոցները. դեռ 2000 թվականին Պերուում Արգենտինայի դեսպանը առաջատար թերթերից մեկի խմբագրություն էր բերել իբր Մարկեսի գրած «Հրաժեշտի նամակը»։ Գրողի արձագանքն այսպիսին էր. «Ախր, ինչպե՞ս կարող են ընթերցողներս հավատալ, որ այս հիմարությունը ես եմ գրել»։
Մարկեսի զարմանքն է զարմանալի, որովհետև հենց ինքն էր փաստել, որ ողջ կյանքի ընթացքում կեղծ լուրերն իր անբաժան ուղեկիցն են եղել։ Առավոտյան բացում էր թերթերը և տեսնում իրեն վերագրվող հարցազրույց, հաղորդագրություն այն մասին, որ մասնակցել է մի միջոցառման, որի մասին գաղափար էլ չի ունեցել, այսինչ երկրում դասախոսություն է կարդացել, մինչդեռ այդ երկրում նա կյանքում չէր եղել։ Ինչ-որ մեկը մանրամասն պատմել է իր հետ հանդիպման մասին, այնինչ, այդ մարդուն նա ընդհանրապես չի ճանաչել, ոչ էլ հանդիպել է։
Այդ բոլոր կեղծիքները Մարկեսն ի վերջո ամփոփել է մի հոդվածում, որը շատ խորհրդանշական անվանում ունի. «Իմ երկրորդ «ես»-ը»։
Իհարկե, կան նաև միանգամայն հավաստի վկայություններ։ Օրինակ` կոլումբիացի լրագրող Էռնանդո Ալվարեսը ԲիԲիՍի-ին պատմել է, որ իր բնակարանի աշխատասենյակում արդեն մոտ 30 տարի փակցված է գրքերի մի ցուցակ, որն անձամբ կազմել է Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Առաջին հայացքից բավական տարօրինակ ցուցակ է, որում Դանթեի «Աստվածային կատակերգության» կողքին տեղ են գտել «Հազար ու մի գիշերվա» հեքիաթները, իսկ «Դոն Կիխոտի» հարևանությամբ մեկ այլ ասպետ Ամադիս Գալիացու մասին պատմող ստեղծագործությունն է, որն այնքան էլ հայտնի չէ լայն հանրությանը։ Բայց սրանք այն գրքերից են, որոնք խորհուրդ է տվել անպայման կարդալ Գաբրիել Գարսիա Մարկեսը։
Ինչպես Մարկեսը լռեցրեց Վայնշտայնին, և «100 տարվա մենությունը» սերիալ չդարձավ
Պատմությունն այսպիսին է։ Մոտ երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած մի միջոցառմանը, որում, ի դեպ, Մարկեսը նախընտրել է նստել ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների և հայտնի քաղաքական գործիչների, այլ լրատվամիջոցների թղթակիցների կողքին, այդ լրագրողներից մեկը անկեղծ հարց է ուղղել գրողին. «Դասական գրականության իմացությունը պարտադի՞ր է. ախր, ոչ մի կերպ չեմ կարողանում ստիպել ինձ ընթերցել այդ ձանձրալի հատորները, միանգամից սկսում եմ հորանջել ու դեն եմ նետում հերթական հիմնարար ստեղծագործությունը»։ Մարկեսը ներողամտաբար ժպտացել է. «Շատ լավ հասկանում եմ քեզ, որովհետև ինքս եմ այդ խնդիրն ունեցել։ Ժամանակ ունե՞ս, մի օր արի մեր տուն, ավելի մանրամասն կխոսենք»,– ասել է նա և թելադրել իր հեռախոսի համարը։ Տեսնելով, որ լրագրողը պարզապես փորձում է մտքում պահել հեռախոսահամարը` Մարկեսը, որը ժամանակին թերթերում է սկսել իր աշխատանքային կենսագրությունը, ասել է. «Նույն սխալն ես գործում, ինչ անում են այսօրվա լրագրողները՝ նոթատետրում գրելու փոխարենփորձում ես մտապահել, վաղը մոռանալու ես ու հետո ողջ կյանքդ զղջաս դրա համար»։
Հաջորդ օրն իսկ Էռնանդոն պայմանավորվում է Մարկեսի հետ և երեկոյան գնում նրանց տուն։ «Հիմա կհամտեսես Ֆիդել Կաստրոյի պաղպաղակը»,- ասում է Մարկեսը և սառնարանից հանում մի գեղեցիկ փաթեթ։ Պարզվում է, որ գրողը ծանոթացել է Կաստրոյի հետ դեռ տարիներ առաջ Մեքսիկայում, որտեղ երիտասարդ Ֆիդելը տեկիլայի երկրորդ բաժակից հետո միշտ ասում էր, թե մի օր նավակ է գնելու, ընկերների հետ հասնելու է Կուբա և հեղափոխություն է իրականացնելու այնտեղ։ Ներկաների մեծ մասը ծիծաղում էր, Մարկեսը՝ հավատում։ Հենց այդտեղից էլ գալիս է Մարկեսի հայտնի խորհուրդը. «Հավատացե՛ք և վանիլային պաղպաղակ կստանաք»։
Այո՛, Ֆիդել Կաստրոն իրագործեց իր երազանքը, զինակիցների հետ նավով հասավ Կուբա և 65 տարի առաջ գլխավորեց հեղափոխական կառավարությունը։ Ու դրանից հետո ամեն տարի գարնանը Մարկեսի ծննդյան օրվա կապակցությամբ մի տուփ շատ համեղ պաղպաղակ էր ուղարկում գրողին։
Կուբայական պաղպաղակն ըմբոշխնելուց հետո Մարկեսն ու Էռնանդոն վերջապես անցան այն հարցին, որը, իմ կարծիքով, շատերին է հուզում՝ իսկ ո՞ւմ է պետք ընդհանրապես այդ դասական գրականությունը, որն այդքան դժվար է կարդացվում։ Մարկեսի խորհուրդը հակիրճ էր՝ դասական գրականությունը, իրոք, երբեմն կարող է տաղտկալի թվալ, իսկ լեզուն՝ քնեցնող, բայց մի կողմ դրեք այդ ամենը և կենտրոնացեք այն զարմանալի պատմությունների վրա, որոնք շարադրում է հեղինակը։
Դե ինչ, փորձենք հետևել այս պարզ խորհրդին, մանավանդ որ դրա հեղինակը այնպիսի զարմանահրաշ պատմություններ է ներկայացրել իր ամենահայտնի վեպում, որոնք երևի կուղեկցեն մեզ ողջ կյանքի ընթացքում։ Ինչպես ասում էր «100 տարվա մենության» հերոսներից մեկը. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»։
Գարսիա Մարկեսին ավելի քան 20 տարի լրտեսել են
Լրահոս
0