00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում տրանսպորտը բնականոն աշխատում է. Կոստանյանը` գործադուլ անող վարորդների մասին

© Photo : press office of Yerevan municipalityԱվտոբուսներ. արխիվային լուսանկար
Ավտոբուսներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետը պարբերաբար հանդիպելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի վարորդների և աշխատակազմի, ղեկավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Երևանի հանրային տրանսպորտը վաղ առավոտից աշխատում է բնականոն հունով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ենթակայության տակ գործող Zhong Tong, HIGER, MAN և «Գազել» մակնիշի ավտոբուսների վարորդները, ինչպես նաև ընկերության մնացած աշխատակազմը գործադուլ էին հայտարարել։ Նրանք բողոքում էին նորանշանակ տնօրենի դեմ, ինչպես նաև այն հանգամանքից, որ վերջինիս օրոք 1,5 ամսում երկարամյա աշխատակիցներ են ազատվել աշխատանքից։ Պահանջում էին ՓԲԸ–ի գլխավոր ինժեներ Անդրանիկ Մարգարյանին վերականգնել իր պաշտոնում։ Արդյունքում մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ ստիպված էին ժամերով կանգառներում տրանսպորտի սպասել։ Երեկոյան քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց «Երևան ավտոբուսի» դժգոհող աշխատակիցներին։
Ներկա պահին քաղաքապետարանից դժվարացան հստակ թիվ նշել այն վարորդների, որոնք երեկ գործադուլ էին հայտարարել` նշելով, որ, այնուամենայնիվ, որոշ շարժակազմեր շարունակել են աշխատել։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների և ղեկավարության հետ քաղաքապետի հանդիպմանը քննարկվել են տարբեր բնույթի հարցեր, որոնք մտահոգում են նրանց: Մասնավորապես, վարորդները բողոքում էին նոր տնօրենից, սակայն նա էլ իր հակափաստարկները ներկայացրեց»,– ասաց Կոստանյանը։
Նա ընդգծեց, որ Երևանի քաղաքապետը պարբերաբար հանդիպումներ է ունենալու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարության և աշխատակիցների հետ` իրավիճակը պարզաբանելու համար: Ստուգումներից հետո եթե պարզվի, որ ընկերության գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը և պաշտոնից ազատված մյուս անձինք անմեղ են, այդ մարդիկ կվերականգնվեն իրենց աշխատանքում:
Եթե չարաշահումներ եմ թույլ տվել, թող գան, կալանավորեն. «Երևանի ավտոբուսի» գլխավոր ինժեներ
Կոստանյանի խոսքով` «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի նոր տնօրենի նշանակումից հետո չարաշահումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, մարտին օրական հասույթը միջինը 20 մլն 500 հազար դրամ է կազմել, ապրիլին` 24 մլն 500 հազար դրամ։ Այսինքն` պակասուրդը կազմել է օրական 4,5 մլն դրամ։
Լրահոս
0