https://arm.sputniknews.ru/20240522/erevani-avtvobus-ynkerutjan-varvordnery-pahanjum-en-verakangnel-irenc-hin-ghekavarnerin-76092930.html
«Երևանի ավտոբուսի» վարորդները պահանջում են պաշտոնում վերականգնել իրենց նախկին ղեկավարներին
«Երևանի ավտոբուսի» վարորդները պահանջում են պաշտոնում վերականգնել իրենց նախկին ղեկավարներին
Sputnik Արմենիա
Վարորդները միաձայն հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին։ 22.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-22T15:48+0400
2024-05-22T15:48+0400
2024-05-22T18:19+0400
ավտոբուս
գործադուլ
սաբոտաժ
երևան
երևանի քաղաքապետարան
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76095093_0:0:1600:900_1920x0_80_0_0_71089a8156d3187e6a0f01e27dab4011.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասացին ընկերության վարորդները։Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին, որոնց հետ մի ընտանիքի նման աշխատել են 12 տարի։ Ասում են` մեկ ամսվա մեջ ամբողջը հեղափոխվեց։Վարորդներն ուզում են, որ Անդրանիկ Մանուկյանը մնա, աշխատի: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր վարորդների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում ու զրուցում են։«Ես շաբաթ, կիրակի, անհրաժեշտության դեպքում` նաև երկուշաբթի օրերին լինում եմ բոլոր հավաքակայաններում, աշխատում եմ բոլորի հետ` հավաքակայանի պետից սկսած մինչև վարորդ»,– վստահեցրեց նա։Նա այլ հարցերի հրաժարվեց պատասխանել` նշելով, որ շտապում է կարգավորել իրավիճակը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76095093_301:0:1501:900_1920x0_80_0_0_19dd4de76cf707bb4dc4779c1b99d667.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, գործադուլ, սաբոտաժ, երևան, երևանի քաղաքապետարան, վարորդ
ավտոբուս, գործադուլ, սաբոտաժ, երևան, երևանի քաղաքապետարան, վարորդ
«Երևանի ավտոբուսի» վարորդները պահանջում են պաշտոնում վերականգնել իրենց նախկին ղեկավարներին
15:48 22.05.2024 (Թարմացված է: 18:19 22.05.2024) Վարորդները միաձայն հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասացին ընկերության վարորդները։
«Աշխատողների նկատմամբ նա արհամարհական վերաբերմունք է ցույց տալիս։ Մեզ ասել են` ամեն 5 րոպեն մեկ 10 հոգու կարող են հեռացնել։ Նոր տնօրենը ոչ մեկին ոչ մի պարզաբանում չի ներկայացրել»,– ասաց վարորդներից մեկը։
Ավելի վաղ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ ցանկանում են վերականգնել իրենց հին ղեկավարներին, որոնց հետ մի ընտանիքի նման աշխատել են 12 տարի։ Ասում են` մեկ ամսվա մեջ ամբողջը հեղափոխվեց։
«Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Նազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում։ Այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, որն այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Սամվել Նազարյանը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի «մարդն» է, և հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենն առանց իրեն հարցնելու ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում»,–ասաց վարորդներից մեկը:
Վարորդներն ուզում են, որ Անդրանիկ Մանուկյանը մնա, աշխատի:
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ բոլոր վարորդների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում ու զրուցում են։
«Ես շաբաթ, կիրակի, անհրաժեշտության դեպքում` նաև երկուշաբթի օրերին լինում եմ բոլոր հավաքակայաններում, աշխատում եմ բոլորի հետ` հավաքակայանի պետից սկսած մինչև վարորդ»,– վստահեցրեց նա։
Նա այլ հարցերի հրաժարվեց պատասխանել` նշելով, որ շտապում է կարգավորել իրավիճակը։