https://arm.sputniknews.ru/20240523/erevanum-11-tarekan-tghaji-en-vraerti-entarkel-76159702.html
Երևանում 11 տարեկան տղայի են վրաերթի ենթարկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում 11 տարեկան տղայի են վրաերթի ենթարկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Sputnik Արմենիա
Կոտայքի մարզի բնակիչներից մեկն ասել է, որ մեքենան ինքն է վարել։ Բայց իրավապահները կասկածներ ունեն, որ նա ստում է։ 23.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-23T20:35+0400
2024-05-23T20:35+0400
2024-05-23T20:40+0400
հայաստան
երևան
վրաերթ
երեխա
վարորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_9d9eb8449bc0b518d36b76f6603ad17d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում 11 տարեկան տղայի են վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։Կայքի տեղեկություններով` հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը և հայտնել, որ «Toyota Land Cruiser Prado»–ն ինքն է վարել, և որ իր ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_0437138ecef5a467a10b5721d87e5136.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, վրաերթ, երեխա, վարորդ
հայաստան, երևան, վրաերթ, երեխա, վարորդ
Երևանում 11 տարեկան տղայի են վրաերթի ենթարկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:35 23.05.2024 (Թարմացված է: 20:40 23.05.2024) Կոտայքի մարզի բնակիչներից մեկն ասել է, որ մեքենան ինքն է վարել։ Բայց իրավապահները կասկածներ ունեն, որ նա ստում է։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Այսօր Երևանում 11 տարեկան տղայի են վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։
Տղան այդ ավտոմեքենայով տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա երեխային ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով` հիվանդանոց է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը և հայտնել, որ «Toyota Land Cruiser Prado»–ն ինքն է վարել, և որ իր ինքնազգացողությունը վատացել է։ Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ նրա ասածը իրականությանը չի համապատասխանում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։