00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետության համար․ ՔՊ

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Հովհաննիսյան
Արթուր  Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Իշխանական պատգամավորի խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ և աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Հայ առաքելական եկեղեցին ունի տարբեր նշանակության մի շարք տարածքներ, այդ թվում՝ չօգտագործվող, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ, աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան։
«Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի, և չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց՝ բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի ՀՀ-ում, բայց, հաշվի առնելով հանրապետության ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը՝ ՀՀ-ում շրջանառվող ֆինանսական բոլոր միջոցները պետք է ստվերից դուրս գան։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն էր անվանել` ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
Նա հավելել էր, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, և եթե իշխանությունը կարող է, թող գաղափարական պայքարով հաղթի։
Մայիսի 22-ին էլ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկել են Հայ առաքելական եկեղեցուն, որ հարկային համակարգ ներդրվի, հավաքված ամբողջ գումարը հետագայում վերադարձվի եկեղեցուն։ Ըստ վարչապետի՝ մերժել են, որովհետև թափանցիկության ու ֆինանսական հոսքերի խնդիր ունեն։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր է վճարում, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:
Լրահոս
0