https://arm.sputniknews.ru/20240521/sut-ev-anteghjakutjun-ekeghecin-ardzaganqel-e-simvonjani-hark-vtsharelu-hajtararutjany-76059881.html
Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը
Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը
Sputnik Արմենիա
ՊԵԿ 2024 թվականի տվյալներով՝ Հայ առաքելական եկեղեցին 1000 խոշոր հարկատուների ցանկում 488-րդն է։ 21.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-21T19:34+0400
2024-05-21T19:34+0400
2024-05-22T16:25+0400
եկեղեցի
միքայել արքեպիսկոպոս աջապահյան
հարկեր
խոշոր հարկատու
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/02/69503013_0:60:1600:960_1920x0_80_0_0_faef9144c5a8fdbf05eef082ec4b9a3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։«Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն անվանեց։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։Նա հավելեց, որ ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/02/69503013_89:0:1513:1068_1920x0_80_0_0_62d26a357f6ab3f6c30033154fd0ba82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եկեղեցի, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հարկեր, խոշոր հարկատու, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, ալեն սիմոնյան
եկեղեցի, միքայել արքեպիսկոպոս աջապահյան, հարկեր, խոշոր հարկատու, տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, ալեն սիմոնյան
Սուտ և անտեղյակություն․ եկեղեցին արձագանքել է Սիմոնյանի «հարկ վճարելու» հայտարարությանը
19:34 21.05.2024 (Թարմացված է: 16:25 22.05.2024) ՊԵԿ 2024 թվականի տվյալներով՝ Հայ առաքելական եկեղեցին 1000 խոշոր հարկատուների ցանկում 488-րդն է։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի
հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։
«Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն անվանեց։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասաց թեմի առաջնորդը։
Նա հավելեց, որ ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: