00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի ակտիվները պետք է սառեցնել և ուղղել Նոր Կալեդոնիայի վերականգնմանը. Բուայե

© AP Photo / Nicolas JobՆոր Կալեդոնիա
Նոր Կալեդոնիա - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Նոր Կալեդոնիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիացի սենատորի խոսքով՝ նման սառեցման հնարավորության մասին դրույթն ընդունվել է 2022 թվականին, և հիմա այն ակտիվացնելու ժամանակն է։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ֆրանսիայում Ադրբեջանի ակտիվները պետք է սառեցնել և ուղղել Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով առաջացած վնասի վերականգնմանը։ Այս հայտարարությունն արել է «Հանրապետականներ» կուսակցությունից ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն՝ Սենատում խոսելով օտարերկրյա ազդեցության դեմ օրինագծի մասին։
Բուայեն նշել է, որ նման սառեցման հնարավորության մասին դրույթն ընդունվել է 2022 թվականին (թե՛ խորհրդարանի, թե՛ Ֆրանսիայի Սենատի կողմից), և այսօր ակտիվացնելու ժամանակն է։
«Առաջարկում եմ այդ գույքն օգտագործել վնասը վերականգնելու համար, որը կարող է գնահատվել գրեթե մեկ միլիարդ եվրո»,-հայտարարել է սենատորը:
Օտարերկրյա միջամտությունը կարելի է բաժանել երկու տեսակի` առաջինը սեփական միջազգային իմիջի բարելավմանն ուղղված գործողություններն են՝ օրինական և անօրինական միջոցներով։ Բուայեի խոսքով՝ այստեղ կարելի է ներառել նաև Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությունը», որի թիրախը Եվրոպայի խորհրդի ֆունկիցոներներն էին։
Միջամտության մեկ այլ տեսակ է ժողովրդավարությունը խարխլելու փորձը, ինչպես դա տեղի ունեցավ նոր Կալեդոնիայում վերջին անկարգությունների և բռնության բռնկումների ժամանակ: Բուայեն Ադրբեջանին, Ռուսաստանին ու Չինաստանին հիշատակել է այն երկրերի թվում, որոնք ցանկանում են ապակայունացնել Ֆրանսիան և շահագործել նրա ռեսուրսները Խաղաղօվկիանոսյան կղզիներում (հատկապես նիկելը)։
Ֆրանսիացի սենատորը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Նոր Կալեդոնիայի վերաբերյալ ռեպորտաժներում երևացել են Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցները, շապիկներին` ադրբեջանական դրոշներ։ Նրանցից մեկի ձեռքին էլ Ադրբեջանի նախագահի լուսանկարն է եղել։
Նա նշել է, որ իրավիճակը վատթարանալու է և Նոր Կալեդոնիայով չի սահմանափակվելու։ Ֆրանսիան, Բուայեի կարծիքով, նոր սկսվող տեղեկատվական պատերազմի թիրախ է դառնալու։
«Այդ արշավը գլխավորողը Ադրբեջանն է՝ բռնապետություն, որը գազ է վաճառում Եվրոպային Ուրսուլա ֆոն դեր Լյայենի (Եվրահանձնաժողովի նախագահի. խմբ.) ծափահարությունների ներքո։ Այդ բռնապետությունն էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում՝ սպանելով հայերին և խախտելով նաև միջազգային հանրության կողմից ճանաչված երկրի (նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը. խմբ.) տարածքային ամբողջականությունը»,-հավելել է սենատորը։
Նախկինում Թուրքիան և այլ երկրներ տեղեկատվական պատերազմ էին մղում Աֆրիկայում, որպեսզի սևացնեն Ֆրանսիային հակագաղութատիրության մասին հռետորաբանությամբ: Բուայեն նշել է՝ պարադոքսալ է, որ դրա հետևում կանգնած է մի երկիր, որը երազում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը։
Հիմա էլ, սենատորի խոսքով, Ադրբեջանը խաղում է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների՝ Մայոտի (կղզի Հնդկական օվկիանոսում) և Նոր Կալեդոնիայի բնակչության մի մասի տրամադրությունների վրա։ Ալիևը կողմ է արտահայտվում նրանց ինքնիշխանությանը՝ իրեն նույնիսկ նեղություն չտալով ուշադրություն դարձնել հենց բնակիչների կամարտահայտմանը, որոնք որոշել են մնալ Ֆրանսիայի կազմում։
Ավելի վաղ Փարիզը Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին աջակցելու համար: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Չինաստանը կապ ունեն նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների հետ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հարցում դա ֆանտազիա չէ, այլ իրականություն:
Լրահոս
0