00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու համար

Բաժանորդագրվել
Ֆրանսիացի նախարարն ափսոսանք է հայտնել, որ Նոր Կալեդոնիայի անկախության որոշ կողմնակիցներ գործարք են կնքել Ադրբեջանի հետ:
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Տեղեկությունը հայտնում է «Le Figaro» թերթը:
Նոր Կալեդոնիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Անկարգությունների հետևանքով արդեն հինգ մարդ է մահացել, որոնցից երկուսը` ժանդարմ: Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել և արգելափակել TikTok սոցիալական ցանցը, որը լայնորեն օգտագործվում է անկարգություններ հրահրողների կողմից: Արգելքը հիմնավորվում է նաև օտարերկրյա պետությունների կողմից ապատեղեկատվություն տարածելու մտավախություններով։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Չինաստանը կապ ունեն Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգությունների հետ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանի դեպքում դա ֆանտազիա չէ, այլ իրականություն։
Դերմանենը միաժամանակ հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունը խտրական քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:
«Դա բռնապետություն է (նկատի ունի Ադրբեջանին. խմբ.), որը, ինչպես բոլորս գիտենք, սպանում է հայերին», – հայտարարել է ֆրանսիացի նախարարը:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների մի մասը գործարք է կնքել Ադրբեջանի հետ:
«Սակայն այսօր, չնայած միջամտության փորձերի առկայությանը, ոչ մի երկիր Նոր Կալեդոնիայում բռնության տարածման հնարավորություն չունի», – ընդգծել է Դարմանենը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ կտրականապես հերքում և վճռականորեն դատապարտում է Ֆրանսիայի ՆԳ նախարարի մեղադրանքները։
Նշենք, որ ավելի վաղ Նոր Կալեդոնիայում բողոքի ակցիաների ժամանակ Ադրբեջանի դրոշներ էին նկատվել: Ավելին` ապրիլի 18-ին Ադրբեջանն ու Նոր Կալեդոնիան համագործակցության հուշագիր են կնքել։
Լրահոս
0