00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում, նույնիսկ նախանձում եմ. Հայկ Մամիջանյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (12 марта 2024). Еревaн
Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (12 марта 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ սահմանազատում անելիս Փաշինյանը հայ ժողովրդի հետ ավելի ազնիվ կլիներ, եթե ուղղակի ասեր, որ ինքը վախենում է, կամք չունի, Ալիևը ճնշում է, այդ պատճառով է հողեր հանձնում։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերն են ՀՀ սահմանները գծել ժամանակին անկախության բանակի կազմում, Արցախյան գոյամարտի ժամանակ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցուների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով հարցին, թե իրենց կարծիքով որքան է կազմում ՀՀ ինքնիշխան տարածքը։
«Մենք սովորել ենք դասագրքերով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.800 քկմ է։ Եթե հարցն այն է, արդյոք հանրապետականները հավաքվել և քննարկել են այդ հարցը, ապա ասեմ` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր հայրերն են ՀՀ սահմանները գծել ժամանակին անկախության բանակի կազմում, Արցախյան գոյամարտի ժամանակ։ Եթե իր ու իրենց համար (խոսքը Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է, – խմբ.) դա թուղթ է, որը ուր գնում, հետը տանում է, ապա մեր կուսակցության հիմնադիր հայրերը գծել են այդ սահմանները։ Սահմանազատմանը ՀՀԿ-ն դեմ չէ, ուղղակի դրանք պետք է հստակ սկզբունքներով արվեն»,– նշեց Մամիջանյանը։
Նա նաև ընդգծեց, որ Փաշինյանը հայ ժողովրդի հետ ավելի ազնիվ կլիներ, եթե ուղիղ եթերում ասեր, որ ինքը վախենում է, կամք չունի, Ալիևը ճնշում է, դրանից ելնելով էլ ինքը ինչ–որ որոշումներ է կայացնում։
«Այդ ամենը ներկայացնել որպես հերոսություն, երբ Հայաստանի ապագան է կասկածի տակ դրվում... Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում, նույնիսկ նախանձում եմ»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0