00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցից մոտ 200-300 մ հեռավորության վրա են. Ղազարյան

© Sputnik / Aram NersesyanԿիրանցի միջով անցնող ճանապարհն ու կամուրջը, որը սահմանազատման արդյունքում տրվելու է Ադրբեջանին
Կիրանցի միջով անցնող ճանապարհն ու կամուրջը, որը սահմանազատման արդյունքում տրվելու է Ադրբեջանին - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Բաժանորդագրվել
Անդրադառնալով կիրանցեցի Խանում Թամրազյանին, որի տունը սահմանազատման հետևանքով անցնելու է Ադրբեջանին, մեր զրուցակիցը նշեց` նա չի պատրաստվում ո՛չ քանդել իր տունը, ո՛չ էլ առհասարակ դուրս գալ այնտեղից։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց անշարժ գույքն ու հողամասերը սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին, արդեն դատարկում են իրենց տներն ու այգիները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
«Այս պահին բնակելի տուն դեռ չի քանդվել, բայց բնակիչներն առավոտյան պատրաստվում են այդ տները քանդել։ Ասում են` ուզում են քանդել, որ թշնամուն չմնա, քանի որ արդեն չեն կարողանում պահել։ Տեխնիկայի խնդիր է եղել այսօր»,– ասաց Ղազարյանը։
Խանում Թամրազյանը մեկն է այն բնակիչներից, որոնց տները սահմանազատման հետևանքով անցնելու են Ադրբեջանին։ Կարեն Ղազարյանն ասաց, որ տիկին Խանումը չի պատրաստվում ո՛չ քանդել իր տունը, ո՛չ էլ դուրս գալ այնտեղից։ Չնայած նրա վճռական տրամադրվածությանը, ոստիկանությունն ասել է, որ ուժով էլ լինի` կնոջը կհանեն տնից։
© SputnikԽանում Թամրազյանի տունը
Владельцам двух домов в Киранце дали месяц на сборы - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2024
Խանում Թամրազյանի տունը
Ղազարյանը նաև նշեց, որ արդեն երրորդ օրն է, ինչ 30 տարի առաջ կառուցված բնագիծը տեխնիկայով ամբողջությամբ քանդել են։ Ասաց` իրեն թույլ չեն տվել առաջ գնալ, բայց տեղեկություններ ունի, որ ադրբեջանցի սահմանապահներն առաջ են եկել ու արդեն գյուղից մոտ 200-300 մ հեռավորության վրա են գտնվում։
Այս պահին ոստիկանության ծառայողները թույլ չեն տալիս գյուղի բնակիչներին մոտենալ այն հատվածներին, որոնք շուտով անցնելու են թշնամուն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0