00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի թողնվել ուրիշին։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ Տավուշի մարզում սահմանազատման գործընթացը զիջում անվանելն անընդունելի է։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ընդամենը վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, ապա դե յուրե գոյություն ունեցող սահմանը զիջում անվանելը տրամաբանական չէ։ Ես այս գործընթացը կհամարեի հաջողություն, քանի որ ՀՀ–ն իր պատմության մեջ առաջին անգամ ինքն ինքնուրույն, բանակցային եղանակով վերարտադրում է սահման, և պետականության հետագա զարգացման և կայունացման համար դնում է կարևոր անկյունաքար»,– ընդգծեց նա։
Փաշինյանը ևս մեկ անգամ ասաց, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի թողնվել ուրիշին։ Նրա խոսքով` մինչ սահմանազատման գործընթացը սկսելը, տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ ու, ըստ էության, այս գործընթան անցնել է իրավական փորձքննություն։
Այնուհետև Փաշինյանը ցույց տվեց 1976 թ. Գլխավոր շտաբի քարտեզը, որը հիմնված է 1969 թ սահմանազատման արդյունքների վրա, և որի հիման վրա էլ այսօր Տավուշի մարզում տեղի է ունենում սահմանազատման գործընթացը։
«Մենք, շատ մանրազնին աշխատանք կատարելով, այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա ՀՀ տարածքի ամբողջ պարագիծը։ Ուզում եմ ընդգծել, թե սա ինչ կարևորագույն իրադարձություն է ՀՀ–ի համար»,– նշեց նա։
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ է, որը իրական Հայաստանի հայեցակարգն է։
«Այն մարդիկ, որոնք չգիտեն սա, ուրեմն պատմական Հայաստանի հայեցակարգի կրողներն են։ Նրանք, ովքեր ասում են, թե ՀՀ տարածքը 29 743 քառ. կմ չէ, ուրեմն, մասնավորապես մեր ընդդիմադիրները, ճանապարհ են բացում, որպեսզի ասեն, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 300 քառ. կմ է։ Նույն տրամաբանությամբ նրանք ճանապարհ են բացում բոլոր նրանց համար, որոնք ասում են, թե ՀՀ տարածքը, օրինակ, 23 քառ. կմ է։ Այստեղ բանավեճը զուտ քառակուսի մետրերի մասին չէ, այլ թե ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»,– հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց` երբ գալիս են մարդիկ ու ասում, որ չակնկալիքների շարժում են անում, դա տանում է ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։
«Նրանք ուզում են, որ ՀՀ–ում մարդիկ Երևան քաղաքի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական և պատմական Հայաստանի տարբերությունը»,– նշեց նա։
Վերջում նա ավելացրեց, որ իրական Հայաստանը մեր երեխաների պետությունն է, որտեղ նրանք պետք է ապրեն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0