00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը. հայտարարություն

© SputnikԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան
 - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականի հոդվածներից մեկը վերնագրված է` «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»:
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին սպառնում են ՀՀ իշխանական պատգամավորները և թուրքական մամուլը։ Այս հայտարարությունը տարածել է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ–ում հայտարարել է` ընդդիմադիրները խանգարում են, որ Հայաստանը ուժեղ պետություն դառնա. «Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել ու տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ ունեզրկվում։ Հիմա ձեզ ասում եմ՝ եթե ձեր չափը չճանաչեք կամ խանգարեք Հայաստանի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է լավ ճանաչեք ձեր չափը։ Այդ գործիքները, որ կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ»
«Իշխանական պատգամավորը, ըստ էության, ԱԺ ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով` եթե շարունակեն մասնակցել ցույցերին, կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է»,– ասված է «Սրբազան պայքար» Telegram–յան ալիքի հայտարարության մեջ։
Այս համատեքստում նշվում է, որ սպառնալիք է հնչեցնում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականի հոդվածներից մեկը վերնագրված է. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»:
«Հոդվածում նշվում է` իբր հենց հայերն են սպանելու Բագրատ սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա, երբ համադրում ենք Սուքիասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է»,– ասված է հայտարարությունում։
Ըստ Telegram–յան ալիքի` այս ամենն է պատճառը, որ թե՛ ՀՀ իշխանական պատգամավորները և թե՛ թուրքական մամուլը սպառնում են իրենց։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Վերջին մի քանի օրերին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպումներ է անցկացնում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ և ամեն երեկո օրն ամփոփում Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Լրահոս
0