https://arm.sputniknews.ru/20240522/hanrajin-radivoji-tnoreni-pashtvoni-hamar-4-teknatsu-en-dimel-76089525.html
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար 4 թեկնածու են դիմել
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար 4 թեկնածու են դիմել
Sputnik Արմենիա
Նոր տնօրենի անունը հայտնի կդառնա հունիսի 5-ին։ 22.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-22T14:40+0400
2024-05-22T14:40+0400
2024-05-22T15:52+0400
գարեգին խումարյան
հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ)
ռադիո
տնօրեն
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76091740_0:81:1600:981_1920x0_80_0_0_3d5f6f898f4c93c8f978274bb8bf42e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին 4 թեկնածու է դիմում ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռարձակողի խորհրդի մամուլի ծառայությունը։Տնօրենի պաշտոնի համար դիմել են նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ինչպես նաև ևս 3 թեկնածուներ՝ Բելա Հովհաննիսյանը, Մարիամ Մանուկյանը, Մհեր Մարգարյանը։Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 5-ին։Մարտին Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել էր Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու մասին, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Խումարյանը շեշտել է, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել` «փրայմերիզի» ձևաչափով ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։ Հանրային ռադիոյի տնօրենի հոդվածում լրագրողական էթիկայի խախտում չկա․ Դիտորդ մարմինՀիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը հանրության շրջանում վրդովմունք էր առաջացրել, մեղադրանքներ էին հնչել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանի հասցեին։ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն էլ իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն էր տարածել ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրել։ Ընդգծել էր, որ Բարեղամյանն ի սկզբանե չի ցանկացել հարցազրույց վերցնել Փաշինյանից։Հանրային հեռարձակողի խորհուրդն էլ փետրվարի 6-ին հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/16/76091740_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3dd097bd540064aec4faa928943a853c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գարեգին խումարյան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), ռադիո, տնօրեն, մրցույթ
գարեգին խումարյան, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (հռահ), ռադիո, տնօրեն, մրցույթ
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար 4 թեկնածու են դիմել
14:40 22.05.2024 (Թարմացված է: 15:52 22.05.2024) Նոր տնօրենի անունը հայտնի կդառնա հունիսի 5-ին։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին 4 թեկնածու է դիմում ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է
Հանրային հեռարձակողի խորհրդի մամուլի ծառայությունը։
Տնօրենի պաշտոնի համար դիմել են նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ինչպես նաև ևս 3 թեկնածուներ՝ Բելա Հովհաննիսյանը, Մարիամ Մանուկյանը, Մհեր Մարգարյանը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 5-ին։
Մարտին Հանրային ռադիոյի տնօրեն
Գարեգին Խումարյանը հայտարարել էր Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու մասին, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր։ Խումարյանը շեշտել է, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել` «փրայմերիզի» ձևաչափով ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային ռադիոյին։ Արդեն երեկոյան ու հաջորդ օրը հանրության շրջանում վրդովմունք էր առաջացրել, մեղադրանքներ էին հնչել հաղորդաշարի հեղինակ Բարեղամ Ղուկասյանի հասցեին։ Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանն էլ իրավիճակը փոքր–ինչ հարթելու համար փետրվարի 5–ին հայտարարություն էր տարածել ու հարցազրույցի մեղավորությունն իր վրա վերցրել։ Ընդգծել էր, որ Բարեղամյանն ի սկզբանե չի ցանկացել հարցազրույց վերցնել Փաշինյանից։
Հանրային հեռարձակողի խորհուրդն էլ փետրվարի 6-ին հայտարարել էր, որ առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։