00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային ռադիոյի տնօրենի հոդվածում լրագրողական էթիկայի խախտում չկա․ Դիտորդ մարմին

© Photo : FacebookԳարեգին Խումարյան
Գարեգին Խումարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2024
Գարեգին Խումարյան
Բաժանորդագրվել
Ըստ փորձագիտական կարծիքի՝ մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի «Ցլերի, հռչակագրի, մեր ինքնության մասին» հոդվածում լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Այս մասին ասվում է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հրապարակած փորձագիտական կարծիքում։
«Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը»,- նշված է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքում։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցից հետո Գարեգին Խումարյանը հոդված էր հրապարակել՝ գնահատական տալով հաղորդավարի աշխատանքին։ Խումարյանը նաև իր անհամաձայնությունն էր հայտնել հաղորդման ընթացքում Հայաստանի անվտանգության վերաբերյալ Փաշինյանի հայտնած դիրքորոշմանը։
Հոդվածի հրապարակումից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, թե առաջիկայում քննության կառնի Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը` օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
Ավելի ուշ Խորհուրդը դիմել էր Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին
Լրահոս
0