https://arm.sputniknews.ru/20240522/ararati-nakhkin-marzpetic-pahanjum-en-brnagandzel-46-ansharzh-gujq-aveli-qan-350-mln-dram-76094366.html
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել 46 անշարժ գույք, ավելի քան 350 մլն դրամ
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել 46 անշարժ գույք, ավելի քան 350 մլն դրամ
Sputnik Արմենիա
Արամայիս Գրիգորյանը նախկինում եղել է պատգամավոր, զբաղեցրել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարների պաշտոնները։ 22.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-22T16:22+0400
2024-05-22T16:22+0400
2024-05-22T16:27+0400
նախարար
մարզպետ
արամայիս գրիգորյան
հհ դատախազություն
բռնագանձում
https://cdn.am.sputniknews.ru/img/501/82/5018201_0:83:1601:983_1920x0_80_0_0_214c9ac4544211a2843fc59642ecc3d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։ Դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումը վարույթ է ընդունել։Խոսքը վերաբերում է 46 անշարժ, 2 շարժական գույքի, 3 իրավաբանական անձանց մեջ մասնակցությանը։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, բռնագանձումը վերաբերում է ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի։Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել նաև Արամայիս Գրիգորյանից բռնագանձելու բանկերից ձեռք բերված պարտատոմսեր՝ ընդհանուր շուրջ 62 մլն դրամ արժողությամբ, ապօրինի ծագում ունեցող մի շարք գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներ:Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել դրամական միջոցներ ու անշարժ գույքՆշենք, որ Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ անդամ է։ 2003 և 2006թթ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2008թ–ին զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։2013թ–ին նշանակվել է Արարատի մարզպետ, 2014թ–ին՝ բնապահպանության նախարար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/501/82/5018201_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f54a6b88a0aec0c5120a5c4aa0a030da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նախարար, մարզպետ, արամայիս գրիգորյան, հհ դատախազություն, բռնագանձում
նախարար, մարզպետ, արամայիս գրիգորյան, հհ դատախազություն, բռնագանձում
Արարատի նախկին մարզպետից պահանջում են բռնագանձել 46 անշարժ գույք, ավելի քան 350 մլն դրամ
16:22 22.05.2024 (Թարմացված է: 16:27 22.05.2024) Արամայիս Գրիգորյանը նախկինում եղել է պատգամավոր, զբաղեցրել գյուղատնտեսության և բնապահպանության նախարարների պաշտոնները։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։
Դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանն արդեն հայցադիմումը վարույթ է ընդունել։
Խոսքը վերաբերում է 46 անշարժ, 2 շարժական գույքի, 3 իրավաբանական անձանց մեջ մասնակցությանը։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, բռնագանձումը վերաբերում է ավելի քան 350 միլիոն ՀՀ դրամի։
«213 մլն 870 հազար դրամ, որը չի հիմնավորվում Արամայիս Գրիգորյանի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 97 մլն 143 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել նաև Արամայիս Գրիգորյանից բռնագանձելու բանկերից ձեռք բերված պարտատոմսեր՝ ընդհանուր շուրջ 62 մլն դրամ արժողությամբ, ապօրինի ծագում ունեցող մի շարք գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներ:
Նշենք, որ Արամայիս Գրիգորյանը ՀՅԴ անդամ է։ 2003 և 2006թթ ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2008թ–ին զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։
2013թ–ին նշանակվել է Արարատի մարզպետ, 2014թ–ին՝ բնապահպանության նախարար։