00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շանտաժ է․ Վրաստանի իշխող կուսակցությունը՝ ԱՄՆ–ի սպառնալիքների մասին

© StringerՎրաստան
Վրաստան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Վրաստան
Բաժանորդագրվել
Իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի համար անհասկանալի է, թե վրացի քաղաքական գործիչները ինչու պետք է ենթարկվեն սահմանափակումների։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ԱՄՆ-ն չպետք է Վրաստանի հետ խոսի շանտաժի և սպառնալիքների լեզվով, դա բացարձակապես անընդունելի է։ Ինչպես հայտնում է Sputnik Գրուզիան, այս հայտարարությունն արել է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մեկնաբանելով վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությունը։
Ավելի վաղ «Politico» պարբերականը գրել էր, որ կոնգրեսական Ջո Ուիլսոնի օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ն կհեշտացնի վիզային ռեժիմը և կբացի իր շուկան Վրաստանի համար, եթե իշխանությունները հրաժարվեն հակաարևմտյան հռետորաբանությունից և առաջընթաց ցույց տան ժողովրդավարության ամրապնդման գործում: Իսկ եթե «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունվի, ապա քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։
«Բացարձակապես անընդունելի է շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելը։ Ես կարծում եմ, որ ռազմավարական գործընկերոջ հետ չպետք է նման ձևով խոսեն», – ասել է Կալաձեն։
Իշխող կուսակցության գլխավոր քարտուղարի համար անհասկանալի է, թե վրացի քաղաքական գործիչներն ինչու պետք է պատժամիջոցների ենթարկվեն։
«Մեր երկրի բնակչության մեծամասնության կողմից ընտրված խորհրդարանը օրենքներ է ընդունում երկրի ներսում։ Եվ դրա համար քաղաքական գործիչները պետք է պատժամիջոցների ենթարկվե՞ն։ Անհավատալի է, որ մենք նման անհեթեթության մեջ ենք։ Բայց հաշվի առնելով ներկա իրականությունը, այն, ինչ կատարվում է աշխարհում` ինձ իսկապես արդեն ոչինչ չի զարմացնում», - ասել է Կալաձեն։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը:
Այդ օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:
Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։
Ընդդիմադիրները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները, որոնք դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունմանը, պնդում են, որ այդ օրենքը նույն հարթության մեջ է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է և խանգարում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Վրաստանի իշխանություններն ընդգծում են, որ օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության մասին օրենքներ արդեն ունեն ԱՄՆ-ն, Իսրայելը և Ավստրալիան, իսկ Եվրամիությունում և Ֆրանսիայում նման օրինագծերը քննարկման փուլում են: Միաժամանակ Վրաստանին այս օրինագծի ընդունումից հրաժարվելու կոչ են արել Եվրամիությունն ու ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը:
Լրահոս
0