00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը և նշել է պատճառները

© Sputnik / Asatur Yesayants«Համահայկական ճակատի» հիմնադիր համագումարը
«Համահայկական ճակատի» հիմնադիր համագումարը - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Բաժանորդագրվել
Արշակ Կարապետյանի կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մարտի սկզբին, կուսակցության առաջնորդը, սակայն, արտերկրում է:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ պետական ռեգիստրի գործակալությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գներելա–մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժել է, քանի որ օրենքի մի շարք խախտումներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել, թե կուսակցությունը չգրանցելու պատճառներից են տեխնիկական խնդիրները, ինչպես նաև այն, որ նրանք հայտարարել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն աջակցելու մասին։ «Փաստ» թերթի հետ զրույցում Արշակ Կարապետյանը հայտնել է, որ իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվեր է` ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար։
Նոր ստեղծվող կուսակցության պետական գրանցման դիմումը ներկայացվել է ապրիլի 19-ին, իսկ վերադարձվել է մայիսի 16-ին։ Նշվում է, որ չեն պահպանվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջները։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն` կուսակցություն ստեղծելու մասին որոշումը համարվում է վավեր, եթե դրան կողմ է քվեարկել հիմնադիր համագումարի մասնակիցների մեծամասնությունը, սակայն անհրաժեշտ է առնվազն 300 ձայն։ Այս չափանիշը տվյալ դեպքում չի պահպանվել։
Մեկ այլ պատճառ էլ վերաբերում է իրավաբանական անձի գրանցման հասցեին։ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը և մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական: Օրենքի այս դրույթը նույնպես խախտվել է։ Ավելին, որպես իրավաբանական անձի հասցե նշված է եղել կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն:
Ինչ է Արշակ Կարապետյանը «WhatsApp»-ով զեկուցել Փաշինյանին. տեսանյութ
Կուսակցությունը խախտել է նաև տարածքային ստորաբաժանումների մասին տեղեկատվություն տրամադրելու օրենսդրական պահանջը:
Բացի այդ, արձանագրվել են նաև մի շարք այլ թերություններ, որոնց հետ կապված որոշվել է չգրանցել կուսակցությունը:
Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատի» հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 5-ին։ Կուսակցության առաջնորդը, սակայն, մասնակցել է դրան հեռակա կարգով. Կարապետյանը ներկայում արտերկրում է։
Լրահոս
0