https://arm.sputniknews.ru/20240312/inch-e-arshak-karapetjany-whatsapp-vov-zekucel-pashinjanin-tesanjut-73301536.html
Ինչ է Արշակ Կարապետյանը «WhatsApp»-ով զեկուցել Փաշինյանին. տեսանյութ
Ինչ է Արշակ Կարապետյանը «WhatsApp»-ով զեկուցել Փաշինյանին. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում և ոչ մի կերպ չէր կարող ՀՀ վարչապետին... 12.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-12T23:10+0400
2024-03-12T23:10+0400
2024-03-12T23:10+0400
արշակ կարապետյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28540587_0:0:1600:901_1920x0_80_0_0_147a4198848adfd0335dee53e5e020f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվամբ տիկտոկյան էջում տեսանյութ է հրապարակվել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի գրագրության վերաբերյալ։ Դրանից երևում է, որ նոյեմբերի 14–ին, ժամը 09.38, Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ ողջունում է Փաշինյանին և ասում է, որ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո երևում է Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը՝ «Ո՞ւր եք։ Անպատասխանատու բան ստացվեց»։Դրան հաջորդում է Փաշինյանի մեկ այլ հաղորդագրությունները` «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք։ Պիտի բացատրություն տաք հանրային։ Ինչ է տեղի ունեցել»։Նշենք, որ ՀՀ վարչապետն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ է։ Մինչդեռ իր զեկուցման պահին ՀՀ սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքեր ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։Փաշինյանի խոսքով` նման իրավիճակներում ինքը որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի պաշտոնում:Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ Ըստ նրա` սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղը` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28540587_179:0:1600:1066_1920x0_80_0_0_bdf1a9d2c09c89f9e9da85278b0f119a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արշակ կարապետյան, նիկոլ փաշինյան
արշակ կարապետյան, նիկոլ փաշինյան
Ինչ է Արշակ Կարապետյանը «WhatsApp»-ով զեկուցել Փաշինյանին. տեսանյութ
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում և ոչ մի կերպ չէր կարող ՀՀ վարչապետին զեկուցել սահմանային իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվամբ տիկտոկյան էջում
տեսանյութ է հրապարակվել նրա և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի WhatsApp հավելվածի գրագրության վերաբերյալ։ Դրանից երևում է, որ նոյեմբերի 14–ին, ժամը 09.38, Կարապետյանը ձայնային հաղորդագրությամբ ողջունում է Փաշինյանին և ասում է, որ ամեն ինչ նորմալ է, դրանից հետո երևում է Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությունը՝ «Ո՞ւր եք։ Անպատասխանատու բան ստացվեց»։
Դրան հաջորդում է Փաշինյանի մեկ այլ հաղորդագրությունները` «Լուրջ խոսակցություն պիտի ունենանք։ Պիտի բացատրություն տաք հանրային։ Ինչ է տեղի ունեցել»։
Նշենք, որ ՀՀ վարչապետն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն իրեն զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ է։ Մինչդեռ իր զեկուցման պահին ՀՀ սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքեր ներխուժած են եղել Հայաստանի Հանրապետության տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։
Փաշինյանն ընդգծել է, որ Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար, երկու տարբերակ ուներ. կա՛մ դրա մասին չի իմացել, կա՛մ, տեղյակ լինելով, իրենչի զեկուցել։
Փաշինյանի խոսքով` նման իրավիճակներում ինքը որևէ մեկին կես ժամ չեմ հանդուրժի պաշտոնում:
Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
հայտարարել էր, որ 2021 թ. նոյեմբերի 14–ին եղել է Դուբայում, որտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում։ Ըստ նրա` սահմանային իրավիճակի մասին վարչապետին պետք է զեկուցեր այն անձը, որն այդ օրը մնացել էր ՀՀ–ում պաշտպանության նախարարի տեղը` որպես այդ օրը նախարարի գործառույթներ կատարող անձ։