00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե պապին գտնեն, կասեն` կեղծ է, ապուպապին գտեք. Դանիելյանը` Կիրանցի կադաստրի թղթերի մասին

© Sputnik / Asatur YesayantsԳառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Գառնիկ Դանիելյան
Բաժանորդագրվել
Պատգամավորն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Տավուշի վիճելի հատվածում անվտանգությունն ապահովելու համար կարելի է ծառեր տնկել։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարան է գնացել, որպեսզի ներկայացնի այն ամբողջ ողբերգությունը, որը սահմանազատման գործընթացի հետևանքով տեղի է ունենում Տավուշում։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից։
Նշենք, որ սահմանազատման հետևանքով Կիրանցի մի քանի տներ ու հողամասեր անցնում են Ադրբեջանին։ ՀՀ արդարադատության նախարարություն մայիսի 20-ին հայտարարեց, որ այդ գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա:
«Սա միակողմանի զիջում է. Ադրբեջանը պահանջել է, ՀՀ–ն կատարում է այդ պահանջները։ Սա ոչ թե ինչ–որ տարածքի, մի բլրի, մի առվակի, այլ շատ կոնկրետ մարդկանց, կոնկրետ ճակատագրերի խնդիր է»,– ասաց նա` ընդգծելով, որ Կիրանցի բնակիչներն են իրեն պատվիրակել գալ ԱԺ։
Պատգամավորը ցույց տվեց իր հետ բերած քարտեզը և նշեց, որ այն պատմական Կիրանցի տարածքն է, որի վրա կարմիր գծով պատկերել է այն հատվածը, որը գյուղը բաժանելու է երկու մասի` հայկականի և ադրբեջանականի։
«Ինձ մոտ կա առնվազը 50 և ավելի վկայականներ` իրական մարդկանց ճակատագրեր, որոնք իրենց պապից ժառանգած տունը կորցնելու են, քանի որ իշխանությունը հայտարարում է, որ կադաստրի թղթերով այն հայկական հող չէ։ Հիմա, որ կիրանցեցիներն ասեն` պապից են ժառանգել տունը, իշխանությունը երևի կասի` գնացեք պապին գտեք։ Պապին գտնեն, կասեն` կեղծ է, հլը ապուպապին գտեք»,– հայտարարեց նա։
Դանիելյանն անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Տավուշի վիճելի հատվածում անվտանգությունն ապահովելու համար կարելի է ծառեր տնկել։

«Որ այդպես է, եկեք, օրինակ, ԱԺ անվտանգության աշխատակիցներին հանենք, փոխարենը ծառեր տնկենք։ Լավ, աբսուրդին էլ չափ ու սահման կա»,– նշեց նա։

Վերջում պատգամավորը հիշեցրեց, որ Արցախը հանձնվեց, տնավեր դարձավ, հիմա հերթը Տավուշինն է, քանի որ վստահ է` ՀՀ իշխանության տեղադրած սահմանային սյուները չեն կարող պաշտպանել ադրբեջանցուց։
Նրա ելույթից հետո դահլիճում լեզվակռիվ սկսվեց Դանիելյանի և ՔՊ–ական պատգամավորների միջև։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ Գառնիկ Դանիելյանի դիտարկումներին` ընդգծելով, որ Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրել է Արցախի դաշնակցությունը ներկայացնող և հեղաշրջման արդյունքում իշխանության եկած անձը։
«Ձեր կատարած գործողություններից դուք պետք է դասեր քաղեք, և ամենամեծ դասը Արցախի հետ տեղի ունեցածն է։ Մենք շատ լավ գիտենք` ինչ ենք անում, մենք շատ լավ գիտենք` սահմանազատումն և սահմանագծումն ինչպիսի անվտանգային երաշխիքներ են բերում մեր երկրին։ Նաև` մենք շատ լավ գիտենք ինչպես պաշտպանել Հայաստանի սահմանները և ապահովել անվտանգությունը. դա պետք է լինի ոչ միայն ռազմական, այլև իրավական փաստաթղթերի միջոցով»,– ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է սահմանային սյուներին, ապա դրանք, ըստ նրա, սովորաբար հակառակորդից են հսկում։
«Հայաստանի սահմանին դրված սյունը հանելը, որի մասին խոսում է Դանիելյանը, թշնամական գործողություն է երկրի նկատմամբ։ Եթե նա սյունը հանելու ցանկություն ունի, ու եթե էլի իր նման մարդիկ կան` տարբեր հագուստներով, ապա ընդհանրապես մենք նման գործողություններ սպասում ենք հակառակորդի կողմից»,– նշեց Արշակյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ սահմանապահ զորքերն ինչպես որ հարկն է կպաշտպանեն ՀՀ սահմանը` Սահմանադրությամբ ու օրենքներով։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0