https://arm.sputniknews.ru/20240521/em-n-hastatel-e-orenqy-vory-tujl-kta-dadarecnel-gazi-matakararumy-rd-ic-ev-belarusic-76045191.html
ԵՄ-ն հաստատել է օրենքը, որը թույլ կտա դադարեցնել գազի մատակարարումը ՌԴ-ից և Բելառուսից
ԵՄ-ն հաստատել է օրենքը, որը թույլ կտա դադարեցնել գազի մատակարարումը ՌԴ-ից և Բելառուսից
Sputnik Արմենիա
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց: 21.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-21T15:00+0400
2024-05-21T15:00+0400
2024-05-21T15:01+0400
ռուսաստան
բելառուս
գազ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/12/74673674_0:0:3477:1956_1920x0_80_0_0_666b4e5714dc98c0ae5067ca2055331e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել գազի շուկայի բարեփոխմանը, որը թույլ կտա 2026 թվականից դադարեցնել Ռուսաստանից և Բելառուսից գազի մատակարարումները:2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Եվրահանձնաժողովը կկարողանա ժամանակավորապես դադարեցնել նման մատակարարումները մինչև մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։Ավելի վաղ Բելգիան կասկածներ էր հայտնել ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումից հրաժարվելու վերաբերյալ՝ նշելով, որ նման որոշումները պետք է ընդունվեն ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Օրենքների նոր փաթեթով նախատեսվում է խթանել վերականգնվող և ցածր ածխածնային գազերի ներդրումը և ընդլայնել ԵՄ երկրների կողմից բնական գազի համատեղ գնումների մեխանիզմը՝ առանց ռուսական վառելիքի մասնակցության:Եվրամիությունն արգելել է ռուսական երեք լրատվամիջոցների հեռարձակումը
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/12/74673674_239:0:2968:2047_1920x0_80_0_0_3223dc24bbd4220f3272adef8d84c7f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բելառուս, գազ, եվրամիություն
ռուսաստան, բելառուս, գազ, եվրամիություն
ԵՄ-ն հաստատել է օրենքը, որը թույլ կտա դադարեցնել գազի մատակարարումը ՌԴ-ից և Բելառուսից
15:00 21.05.2024 (Թարմացված է: 15:01 21.05.2024) Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել գազի շուկայի բարեփոխմանը, որը թույլ կտա 2026 թվականից դադարեցնել Ռուսաստանից և Բելառուսից գազի մատակարարումները:
2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Եվրահանձնաժողովը կկարողանա ժամանակավորապես դադարեցնել նման մատակարարումները մինչև մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց, իսկ ԵՄ անդամ պետությունները երկու տարի ժամանակ կունենան իրենց ազգային օրենսդրությունը հրամանի դրույթներին համապատասխանեցնելու համար:
Ավելի վաղ Բելգիան կասկածներ էր հայտնել ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումից հրաժարվելու վերաբերյալ՝ նշելով, որ նման որոշումները պետք է ընդունվեն ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Օրենքների նոր փաթեթով նախատեսվում է խթանել վերականգնվող և ցածր ածխածնային գազերի ներդրումը և ընդլայնել ԵՄ երկրների կողմից բնական գազի համատեղ գնումների մեխանիզմը՝ առանց ռուսական վառելիքի մասնակցության: