https://arm.sputniknews.ru/20240517/evramiutjunn-argelel-e-rusakan-ereq-lratvamijvocneri-herardzakumy-75909059.html
Եվրամիությունն արգելել է ռուսական երեք լրատվամիջոցների հեռարձակումը
Եվրամիությունն արգելել է ռուսական երեք լրատվամիջոցների հեռարձակումը
Sputnik Արմենիա
Պետք է ակնկալել հայելային միջոցառումներ Մոսկվայի կողմից։ Ավելի վաղ իրադարձությունների նման զարգացման անխուսափելիության մասին խոսել էին ՌԴ ԱԳՆ-ում։ 17.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-17T16:51+0400
2024-05-17T16:51+0400
2024-08-19T15:32+0400
զլմ
եվրամիություն
ռուսաստան
պատժամիջոցներ
արևմուտք
rt–ի հեռուստաալիքներ
sputnik
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75907970_0:365:2934:2015_1920x0_80_0_0_2a5f2c541d4db6c51a4522ee598135c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել անդամ երկրներում դադարեցնել ՌԴ երեք լրատվամիջոցների և Պրահայում տեղակայված Voice of Europe պորտալի հեռարձակման գործունեությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։Ընդ որում, նշվում է, որ ԶԼՄ-ների հեռարձակման արգելքը չի խոչընդոտի լրագրողների գործունեությանը։ Նրանք կարող են ԵՄ տարածքում հետազոտություններ և հարցազրույցներ անել։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան կայծակնային արագությամբ կպատասխանի, եթե Արևմուտքը միջոցներ ձեռնարկի ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ:Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվամիջոցներըԱրևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է սրվում։ 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձևէ ընդունել, որում խոսվում է ռուսականԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում, որպես գլխավոր սպառնալիք են նշվել Sputnik-ը և RT-ն: Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ինմեղադրել են ԱՄՆ-ում ևՖրանսիայում ընտրություններին միջամտելու մեջ, սակայն ոչ միապացույց չեն ներկայացրել: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները նմանհայտարարությունները մերկապարանոց են անվանել։ԵՄ–ն պահանջում է փակել սերբական Sputnik-ը և RT-նՎերջին շրջանում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշորագույն ԶԼՄ-ների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը Եվրամիության տարածքում: Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրների ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար:
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75907970_0:0:2732:2048_1920x0_80_0_0_483bbe05ef145848f30ecd7b8e74ae23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զլմ, եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ, արևմուտք, rt–ի հեռուստաալիքներ, sputnik
զլմ, եվրամիություն, ռուսաստան, պատժամիջոցներ, արևմուտք, rt–ի հեռուստաալիքներ, sputnik
Եվրամիությունն արգելել է ռուսական երեք լրատվամիջոցների հեռարձակումը
16:51 17.05.2024 (Թարմացված է: 15:32 19.08.2024) Պետք է ակնկալել հայելային միջոցառումներ Մոսկվայի կողմից։ Ավելի վաղ իրադարձությունների նման զարգացման անխուսափելիության մասին խոսել էին ՌԴ ԱԳՆ-ում։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել անդամ երկրներում դադարեցնել ՌԴ երեք լրատվամիջոցների և Պրահայում տեղակայված Voice of Europe պորտալի հեռարձակման գործունեությունը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։
«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵՄ–ում ևս չորս լրատվամիջոցների հեռարձակումը, որոնք տարածում և աջակցում են ռուսական քարոզչությանը և Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմին։ Դրանք են Voice of Europe–ը, ՌԻԱ Նովոստին, Իզվեստիան և Ռոսիյսկայա գազետան», - ասվում է հաղորդագրությունում։
Ընդ որում, նշվում է, որ ԶԼՄ-ների հեռարձակման արգելքը չի խոչընդոտի լրագրողների գործունեությանը։ Նրանք կարող են ԵՄ տարածքում հետազոտություններ և հարցազրույցներ անել։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան կայծակնային արագությամբ կպատասխանի, եթե Արևմուտքը միջոցներ ձեռնարկի ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ:
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է սրվում։ 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձևէ ընդունել, որում խոսվում է ռուսականԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում, որպես գլխավոր սպառնալիք են նշվել Sputnik-ը և RT-ն: Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ինմեղադրել են ԱՄՆ-ում ևՖրանսիայում ընտրություններին միջամտելու մեջ, սակայն ոչ միապացույց չեն ներկայացրել: Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները նմանհայտարարությունները մերկապարանոց են անվանել։
Վերջին շրջանում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշորագույն ԶԼՄ-ների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը Եվրամիության տարածքում: Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրների ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար: