00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացը մանր ջեբկիրություն է. Արթուր Խաչատրյան

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Արթուր Խաչատրյան
Բաժանորդագրվել
Պատգամավորը նշեց, որ ՀՀ իշխանությունները սահմանազատման համար 1974 թ. քարտեզների փոխարեն կարող էին հիմք վերցնել 1969 թ. քարտեզները, որոնք առավելի հայանպաստ են։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանազատման գործընթացը մանր ջեբկիրություն է։ ՀՀ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դա մանր գողություն է, Սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ–որ մի բան»,– նշեց նա։
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության հայտարարությանը, թե Կիրանցի բնակիչների կադաստրի թղթերում սխալմունք է եղել, Խաչատրյանը նկատեց` պարզվում է` ՀՀ իշխանությունները սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։
«Դա նույնն է, որ խանութում, երբ մանրը վերադարձնում են, միշտ դա տեղի է ունենում ի վնաս գնորդի։ Սխալվում էիք, ի վնաս Ադրբեջանի մի 100 մետր ավել վերցնեիք։ Սխալվել էիք` այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեիք, թե՞ վախենում էիք։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք»,– հայտարարեց պատգամավորը։
Այս համատեքստում նա նշեց, որ ՀՀ իշխանությունները սահմանազատման համար 1974 թ. քարտեզների փոխարեն կարող էին հիմք վերցնել 1969 թ. քարտեզները, որոնք ավելի հայանպաստ են։
Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց` ցավում է, որ պատգամավորը չգիտի` 1974 թվականի քարտեզները հիմնված են 1969 թ. քարտեզների վրա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
Լրահոս
0