00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական իրականություն. մայիսի 20՝ սովորական օ՞ր, թե՞ լեգիտիմության վերջնաժամկետ

© AP Photo / Yves HermanՎլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկի - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Բաժանորդագրվել
5 տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 20-ին, Վլադիմիր Զելենսկին՝ ստանձնելով Ուկրաինայի նախագահի պաշտոնը, հայտարարեց, որ գործելու է հանրային պայմանագրի հիմա վրա ու բացատրեց. «Այսուհետ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է, և բոլորս ենք կիսելու հաղթանակն ու պատասխանատվությունը»։
Եթե հիշում եք՝ Հայաստանում իշխանության եկած ուժի առաջնորդն էլ այն ժամանակ մոտավորապես նույնն էր ասում, բայց հետագա տարիները շատ ծանր էին երկու երկրների ղեկավարների համար. կորոնավիրուսի համավարակ, պատերազմական գործողություններ, տարածքային կորուստներ, վարկանիշի անկում։
Սակայն այժմ ներքաղաքական առումով իրավիճակը երկու հանրապետություններում տրամագծորեն տարբերվում է. մեզ մոտ սահմանադրության հետ խնդիր ունեն Բագրատ սրբազանի աջակիցները, որոնք մինչև հիմա հստակ պատասխան չեն տվել այն հարցին, թե ինչպես կարող է նա սահմանադրական ճանապարհով վարչապետ դառնալ, այնինչ, Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու կողմնակիցները պետք է ապացուցեն, թե ինչու է նա լեգիտիմ նախագահ համարվելու նաև մայիսի 21-ին, մինչդեռ սահմանադրության մեջ հստակ գրված է՝ նախագահական ժամկետը ուղիղ 5 տարի է։ Իսկ այդ ժամկետը լրանում է կեսգիշերին։
Ոչմիթիզական լինելն իրականում այնքան էլ վատ բան չէ. վերհիշելով 2021-ի մայիսը
Նրանք, ովքեր պնդում են, թե լեգիտիմության խնդիր ընդհանրապես չկա, վկայակոչում են նույն սահմանադրությունը, որում ամրագրված է, որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ չեն անցկացնում։ Սա ամենավառ ապացույցն է, որ կիսաճշմարտության նուրբ արվեստին վարպետորեն տիրապետում են ոչ միայն Հայաստանի իշխանությունները։ Այո′, փաստում է BBC-ն, Ուկրաինայի սահմանադրությունն արգելում է ընտրությունների անցկացումը ռազմական դրության պայմաններում, բայց, ուշադրությո′ւն, խոսքը Գերագույն ռադայի, այսինքն, խորհրդարանի ընտրությունների մասին է, նախագահի ընտրությունների մասին հիմնական օրենքի այդ հոդվածի տեքստում ոչինչ չկա։
Այսինքն, ասում են որոշ մասնագետներ, սահմանադրությունը թույլ էր տալիս, որ Ուկրաինայում նախագահի ընտրություններ անցկացվեին, բայց դրանք չկայացան, և ուրեմն, հենց վաղը Զելենսկին պիտի հրաժարական տա և նախագահի լիազորությունները փոխանցի իր կուսակցության անդամ, խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկին՝ մինչև նոր նախագահ ընտրվի։ Նախադեպը կա. ուղիղ 10 տարի առաջ՝ 2014 թվականին, երբ Վիկտոր Յանուկովիչը բառիս բուն իմաստով փախավ Ուկրաինայից, նրա պարտականությունները երեք ամիս շարունակ կատարում էր պառլամենտի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը, մինչև ընտրվեց Պյոտր Պորոշենկոն։
Ո′չ, ասում են Զելենսկու կողմնակիցները, նախագահը պետք է շարունակի պաշտոնավարել, որովհետև գոյություն ունի Ռազմական դրության մասին օրենք, որտեղ շատ հստակ ասված է՝ ռազմական դրության ժամանակ արգելված է անցկացնել բոլոր տեսակի ընտրությունները՝ թե′ նախագահի, թե′ խորհրդարանի, թե′ տեղական իշխանությունների։ Էստեղ, սակայն, կա մի շատ սկզբունքային հանգամանք։ Ախր, աշխարհի բոլոր երկրներում սահմանադրությունը գերակա է մնացած բոլոր իրավական ակտերի նկատմամբ, հենց դրա համար էլ կոչվում է Հիմնական օրենք։
Տրամաբանական հարց է ծագում՝ լա′վ, եթե կասկածներ կան, ինչո՞ւ իշխանությունները չեն դիմում Սահմանադրական դատարան. չէ՞ որ դա այն միակ մարմինն է, որն իրավասու է մեկնաբանելու սահմանադրությունը և օրենքները։ Անցած տարի մի խումբ իշխանական պատգամավորներ իրոք մտադիր էին դիմել Սահմանադրական դատարան, բայց հետո այդ նախաձեռնությունն, ինչպես ասում են, անհետացավ անորոշության մշուշում։ Ինչո՞ւ։ Նախ, պնդում են մասնագետները, պատգամավորներին, ըստ երևույթին, հասկացրին՝ եթե սկսեք բզբզալ, հանրությունում տպավորություն կձևավորվի, թե իշխանություններն էլ են կասկածի տակ դնում նախագահի լեգիտիմությունը։ Եվ հետո՝ ինչպես կանխատեսում է բրիտանական «The Economist» պարբերականը, բոլորովին միանշանակ չէ, որ դատարանի որոշումը բարենպաստ կլինի նախագահի համար. չէ՞ որ իշխանության գալուց անմիջապես հետո Զելենսկին ուզում էր ընդհանրապես հեռացնել Սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին, և նրանք դա հաստատ չեն մոռացել։
Ի դեպ, դեռ անցած տարի նախագահի ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը շեշտում էին նույնիսկ Կիև այցելած արևմտյան որոշ գործիչներ, օրինակ, ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը և Եվրախորհրդի խորհրադարանական վեհաժողովի ղեկավար Թինի Քոքսը։ Ավելին, հենց ինքը՝ Վլադիմիր Զելենսկին, էր ասում. «Իհարկե, եթե Արևմուտքը ֆինանսավորի, անպայման կանցկացնենք նախագահի ընտրություններ, որպեսզի մեզ չմեղադրեն, թե կառչում ենք իշխանությունից»։
«Պատմական քվեստ» - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2024
Հնարավո՞ր է արդյոք փոխել պատմությունը. ժամանակի պարադոքսները
Նաև խոստանում էր. «Եթե պատերազմական գործողությունների ժամանակ կազմակերպվեն ընտրությունները, անպայման կառաջադրեմ թեկնածությունս, որովհետև չեմ կարող երկիրս թողնել այս վիճակում»։ Այսինքն, ընդամենն ամիսներ առաջ նախագահը բոլորովին չէր բացառում ընտրությունների անցկացումը։ Հետո ամեն ինչ հանկարծ կտրուկ փոխվեց. Արևմուտքը համառորեն պնդում է, թե ռազմական գործողությունների պայմաններում անհնար է ընտրություններ անցկացնել, իշխանություններն էլ համոզված են՝ լեգիտիմության որևէ խնդիր բացարձակապես չկա։
Իսկ օրենքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Հիշենք ֆրասիացի հայտնի գրող և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքյոյին, որը դեռ 18-րդ դարում փաստում էր. «Օրենքները պետք է նույն իմաստն ունենան բոլորի համար։ Բայց էդպես երբեք չի լինում»…
Լրահոս
0