https://arm.sputniknews.ru/20240520/hhi-het-pajmanavvorvatsutjunner-en-dzerq-bervel-sahmanazatman-ev-sahmanagtsman-harcum-aliev-76010699.html
ՀՀ–ի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանազատման և սահմանագծման հարցում. Ալիև
ՀՀ–ի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանազատման և սահմանագծման հարցում. Ալիև
Sputnik Արմենիա
Ալիևը կրկին հայտարարել է, որ հակամարտությունը գտել է իր լուծումը: 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T16:40+0400
2024-05-20T16:40+0400
2024-05-20T18:04+0400
հայաստան
ադրբեջան
իլհամ ալիև
սահմանազատում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55550122_0:0:1600:901_1920x0_80_0_0_1ba21cc3d875d44b450b15cb001fe0fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդհանուր սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի շուրջ:Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/12/55550122_130:0:1553:1067_1920x0_80_0_0_142217397df2c88af3d9afc698150946.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, սահմանազատում
հայաստան, ադրբեջան, իլհամ ալիև, սահմանազատում
ՀՀ–ի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանազատման և սահմանագծման հարցում. Ալիև
16:40 20.05.2024 (Թարմացված է: 18:04 20.05.2024) Ալիևը կրկին հայտարարել է, որ հակամարտությունը գտել է իր լուծումը:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդհանուր սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերի շուրջ:
«Հիմա շատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Երկկողմ գործընթացի շրջանակում դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև սահմանագծման և սահմանազատման հարցում։ Ադրբեջանը լուծել է այդ հակամարտությունը։ Այսպիսով ևս մի հակամարտություն գտել է իր լուծումը։ Սակայն, չնայած դրան, ցավալի է, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում», - ասել Է Ալիևը Լատվիայի Սեյմի նախագահ Դայգա Միերինայի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։
ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին
փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո
բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։