https://arm.sputniknews.ru/20240520/es-haverzh-kpahem-ajd-hrashali-mardu-var-hishataky-putini-ugherdzy-rajisii-mahvan-artiv-75987827.html
Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինի ուղերձը Ռայիսիի մահվան առթիվ
Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինի ուղերձը Ռայիսիի մահվան առթիվ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը նշել է, որ վառ կպահի ականավոր պետական գործչի հիշատակը: 20.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-20T12:27+0400
2024-05-20T12:27+0400
2024-05-20T12:47+0400
վլադիմիր պուտին
էբրահիմ ռայիսի
մահ
ուղերձ
իրանի իսլամական հանրապետություն
ուղղաթիռ
ավիավթար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/14/75985902_0:0:2950:1660_1920x0_80_0_0_ae1ff4268867fd790052bd7d5b4b73a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ:Նախագահի ուղերձում նշվում է, որ Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որի ողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն.Պուտինը շեշտել է, որ նա իրավամբ վայելում էր հայրենակիցների բարձր հարգանքը և նշանակալի հեղինակություն ուներ արտերկրում: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ, Ռայիսին անգնահատելի անձնական ներդրում է ունեցել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/14/75985902_219:0:2950:2048_1920x0_80_0_0_342dccdcce108e29a61704896d6e212b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, էբրահիմ ռայիսի, մահ, ուղերձ, իրանի իսլամական հանրապետություն, ուղղաթիռ, ավիավթար
վլադիմիր պուտին, էբրահիմ ռայիսի, մահ, ուղերձ, իրանի իսլամական հանրապետություն, ուղղաթիռ, ավիավթար
Ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու վառ հիշատակը. Պուտինի ուղերձը Ռայիսիի մահվան առթիվ
12:27 20.05.2024 (Թարմացված է: 12:47 20.05.2024) Ռուսաստանի նախագահը նշել է, որ վառ կպահի ականավոր պետական գործչի հիշատակը:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ:
Նախագահի ուղերձում նշվում է, որ Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, որի ողջ կյանքը նվիրված էր հայրենիքին ծառայելուն.
Պուտինը շեշտել է, որ նա իրավամբ վայելում էր հայրենակիցների բարձր հարգանքը և նշանակալի հեղինակություն ուներ արտերկրում: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ, Ռայիսին անգնահատելի անձնական ներդրում է ունեցել երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում, մեծ ջանքեր է գործադրել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար։
«Ես բազմիցս հանդիպել եմ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ, և ես հավերժ կպահեմ այդ հրաշալի մարդու ամենավառ հիշատակը։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել հանգուցյալ նախագահի և այս սարսափելի աղետի հետևանքով բոլոր զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Նրանց և Իրանի ողջ ժողովրդին մաղթում եմ հոգևոր տոկունություն», - նշված է ուղերձում:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող
ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող
բոլոր մարդիկ մահացել են։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։