https://arm.sputniknews.ru/20240518/patrast-enq-miasnakan-linel-svoghvomvonjany-srbazani-ev-qaghaqakan-uzheri-handipman-masin-75938050.html
Ի՞նչ են քննարկում Բագրատ սրբազանն ու քաղաքական ուժերը. Սողոմոնյանը մանրամասներ է հայտնում
Ի՞նչ են քննարկում Բագրատ սրբազանն ու քաղաքական ուժերը. Սողոմոնյանը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամը նշում է, որ Բագրատ սրբազանի և քաղաքական ուժերի հետ հանդիպումը կառուցողական և անսպասելի լավ մթնոլորտում է անցնում։ 18.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-18T13:35+0400
2024-05-18T13:35+0400
2024-05-18T14:25+0400
հայաստան
մենուա սողոմոնյան
բագրատ սրբազան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58912389_0:0:1600:901_1920x0_80_0_0_0b0cfef516ecc2f8a69b3318495dca05.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասնական լինելու և միասնական դեպի իշխանափոխություն գնալու պատրաստակամություն ունեն։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «ՀայաՔվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ սրբազանը քաղաքական ուժերի հետ հանդիպում է անցկացնում։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1c/58912389_154:0:1578:1068_1920x0_80_0_0_bd4b720b3f3638b4d2717372e716a991.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մենուա սողոմոնյան, բագրատ սրբազան
հայաստան, մենուա սողոմոնյան, բագրատ սրբազան
Ի՞նչ են քննարկում Բագրատ սրբազանն ու քաղաքական ուժերը. Սողոմոնյանը մանրամասներ է հայտնում
13:35 18.05.2024 (Թարմացված է: 14:25 18.05.2024) «ՀայաՔվե» նախաձեռնության անդամը նշում է, որ Բագրատ սրբազանի և քաղաքական ուժերի հետ հանդիպումը կառուցողական և անսպասելի լավ մթնոլորտում է անցնում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները միասնական լինելու և միասնական դեպի իշխանափոխություն գնալու պատրաստակամություն ունեն։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «ՀայաՔվե» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։
«Հանդիպումը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ անցնում է անսպասելի լավ և կառուցողական մթնոլորտում: Սպասելիքները գերազանցված են։ Չէի կարող պատկերացնել, որ նման միասնություն կլինի քաղաքական ուժերի մեջ, որոնք սովորաբար բզկտում են միմյանց։ Կա ըմբռնում, որ մենք նույն նավակում ենք, ծովն է փոթորկված է և խիստ ալեկոծ։ Պետք է միասնական գործողություններով դուրս գալ իրավիճակից։ Տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետներ հնչում են, բայց միասնական լինելու, միասնական դեպի իշխանափոխություն գնալու, երկիրն էլ խորագույն անվտանգային ճգնաժամից հանելու պատրաստակամություն կա»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։
Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա
կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։
ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու։