00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեղեղատար համակա՞րգ է պետք, թե՞ ճիշտ մարդիկ. երևանյան «ջրհեղեղների» հետքերով

Երևանը անձրևից հետո - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2024
Երևանը անձրևից հետո
Բաժանորդագրվել
Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետը համոզված է` պատշաճ սպասարկման, հեղեղատարները խցանումներից մաքրելու, խողովակաշարերը պատշաճ վիճակում պահելու դեպքում Երևանի այն հատվածներում, որտեղ հեղեղատար համակարգ կա, հեղեղումներ չեն լինի։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Անձրևներից հետո Երևանում հեղեղումների երկու պատճառ կա` ջրահեռացման համակարգի ոչ բարեխիղճ սպասարկում և համակարգի թերի վիճակ կամ բացակայություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Կարապետ Օհանյանը` հավելելով, որ ջրահեռացման և անձրևատար համակարգերի սպասարկման պատասխանատուն, ըստ վարձակալության պայմանագրի, «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Նույն պայմանագրով վերահսկելու լիազորությունը վերապահված է Ջրային կոմիտեին, Երևան քաղաքում` նաև համայնքին։
«Թե ինչու է այսօր նման խնդիր առաջացել, դժվարանում եմ ասել։ Բայց նախկինում մենք էլի ունեցել ենք հորդառատ անձրևներ, և համակարգը աշխատել է։ Երբ հայտնաբերվում էին խնդիրներ, շահագործող կազմակերպությունը, որն այն ժամանակ «Երևան ջուրն» էր, բայց դարձյալ «Վեոլիա Ջրի» ղեկավարությամբ, լայնածավալ աշխատանքներ էր իրականացնում սեփական միջոցներով` համայնքի հետ միասին, այդ հեղեղատարները վերակառուցելու ուղղությամբ»,– ասաց մասնագետը։
Օհանյանը որպես նման աշխատանքի օրինակ հիշեցրեց Մյասնիկյան պողոտայի` Բուսաբանական այգուն հարող կամրջի տակ գտնվող հատվածը, որտեղ տարիներ առաջ մինչև 40-50 սմ խորությամբ անձրևաջրեր էին կուտակվում։
««Երևան ջուր» ընկերության աշխատակիցների ուժերով այդ հատվածը վերակառուցվեց, և մինչև 4-5 տարի առաջ այնտեղ կուտակումներ չէին լինում։ Բայց ես, ապրելով այդ հատվածին հարող տարածում, վերջին 4-5 անձրևներից հետո այնտեղ տեսել եմ կուտակումներ։ Կոնկրետ այդ տարածքի վերաբերյալ կարող եմ ասել, որ դա սպասարկման թերացում է»,– նշեց նա։
Օհանյանի համոզմամբ` պատշաճ սպասարկման, հեղեղատարները խցանումներից մաքրելու, խողովակաշարերը պատշաճ վիճակում պահելու դեպքում Երևանի այն հատվածներում, որտեղ առկա է հեղեղատար համակարգ, հեղեղումներ չեն լինի։
Մասնագետը նշեց, որ Երևանում չկա թաղամաս, որտեղ հեղեղատարներ ընդհանրապես չկան։ Բայց կան առանձին փողոցներ կամ առանձին հատվածներ, որտեղ դրանք բացակայում են, և այդպիսիք այնքան շատ են, որ մեր զրուցակիցը դժվարացավ բոլորը թվարկել` ասելով, որ դա չափազանց ժամանակատար կլինի։
«Պարտադիր չէ, որ բոլոր փողոցներում լինեն անձրևատար համակարգեր։ Անձրևաջրերը բնական թեքություններով տեղափոխվում են դեպի այն հատվածներ, որտեղ կան անձրևատարներ։ Ասել, որ ամբողջ քաղաքը պետք է ունենա անձրևատար համակարգ, ճիշտ չէ։ Երևանը հին քաղաք է, ու դրա համար շատ մեծ ներդրումներ են պետք։ Բայց պրոբլեմատիկ հատվածներում միանշանակ պետք է վերակառուցել կամ կառուցել։ Օրինակ` Մաշտոցի պողոտայի վերջնամասի ավտոճանապարհային գետնանցումը պետական և համայնքային միջոցներով վերակառուցվեց, հեղեղատար նոր համակարգ կառուցվեց կամրջի տակ, բայց այնտեղ օրեր առաջ ջրի կուտակումներ էին եղել»,– ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է հետիոտնային գետնանցմանը, ապա նա չի կարողանում հասկանալ` ինչպես կարելի էր շուրջ 50 մլն դրամ գումար ծախսել վերանորոգման համար բաց թողնել անձրևատար համակարգը։
«Ասում են` պոմպը չենք տեղադրել, որովհետև անձրևաջրահեռացման խողովակը հին էր, ոչ ոք դրա տեղը չգիտեր։ Բայց անձրևատար կոլեկտորն անցնում է այդ գետնանցումից 40 մետր հեռավորության վրա։ Ես դրա մասին շատ լավ տեղեկացված եմ։ Կարելի էր ուղղակի այդ 40 մ–ը փորել, խողովակը տեղադրել ու պոմպը դնել»,– նշեց մասնագետը։
Խնդիր են նաև մեծացող քաղաքի կառուցապատվող հատվածները։ Օհանյանի տեղեկություններով` նորակառույց շենքերի նախագծերի հաստատման ժամանակ բավական մեծ ուշադրություն է դարձվում ջրահավաք համակարգերին։ Բայց թե փաստացի որքանով են իրականացվում նախագծով առաջարկվող լուծումները, մեր զրուցակիցը տեղյակ չէ։
Նրա խոսքով` քիչ չեն դեպքերը, երբ ինչ–որ առանձնատան, շենքի կամ թաղամասի կոյուղաջրերը խողովակով կառուցում, լցնում են անձրևատար համակարգի մեջ, վերահսկողներն էլ այդ ամենի վրա աչք են փակում։
Երևանի հեղեղումներից խուսափելու խնդրի հիմնական լուծումը, Օհանյանի համոզմամբ, պատասխանատու կառույցների ու անձանց բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք է։ Ճիշտ աշխատելու դեպքում, նրա պնդմամբ, մենք չենք ունենա այն իրավիճակը, որն ունենք այսօր։
«Ոչ մի բարդ բան չկա, պետք է ուղղակի ֆինանսական միջոցները ճիշտ ծախսել»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք` ապրիլ-մայիս ամիսներին տեղացած հորդ անձրևները Երևանում հեղեղումների պատճառ են դարձել։
Ապրիլի 4-ին անձրևաջրերը լցվել էին Մաշտոցի պողոտայի փակ շուկայի դիմացի գետնանցումը։ Մայիսի 4-ին անձրևաջրերի պատճառով անանցանելի էր դարձել Խանջյան–Գնունի ստորգետնյա ավտոանցումը։
Մայիսի 4-ի գիշերը տեղացած անձրևի պատճառով Կենտրոնում, Էրեբունիում, Շենգավիթում, Դավթաշենում և Նոր Նորքում փլուզումներ էին եղել, արգելափակվել էին մի շարք ավտոմեքենաներ։
Մայիսի 16-ին հեղեղվել էր Նոր Նորքի Գյուրջյան փողոցը, մեքենաները, այդ թվում` հանրային տրանսպորտը, մնացել էին ջրի մեջ։
Լրահոս
0