00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բազմություն փողոցներում, խառնաշփոթ գլխում և պարեգոտով մի մարդ...

© Sputnik / StringerԲագրատ սրբազանը Գրողների միությունում
Բագրատ սրբազանը Գրողների միությունում - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2024
Բաժանորդագրվել
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած գործը կարող է մոտեցնել նրան Հայաստանի վարչապետի աթոռին, գուցեև ոչ. ամեն ինչ կախված է հանգամանքներից։
Ինքը՝ սրբազանը, Հանրապետության հրապարակի տան դռներին մոտեցումը չի բացառում և հարկ եղած դեպքում պատրաստ է առանց երկմտելու հրաժարվել երկրորդ (կանադական) քաղաքացիությունից, ղեկավարել անցումային կառավարությունը, իսկ հետո... կապրենք, կտեսնենք։
Ամեն դեպքում Հայաստանի ժամանակակից պատմության մեջ կառավարության ղեկավարի պաշտոնին առաջին անգամ է հոգևորական հավակնում, թեև նման բան արդեն եղել է։ Օրինակ՝ Կիպրոսում, որտեղ հայերը ոչ թե պարզապես շատ են, այլ շատ– շատ (պատահական չէ, որ Նիկոսիայի կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Հայկական), և որտեղ արքեպիսկոպոս Մակարիոսը 1960-ի օգոստոսից մինչև 1974-ի ամառն աշխատել է որպես նախագահ։ Կարո՞ղ է Բագրատ Գալստանյանի կիպրացի գործընկերոջ հետ կապված պատմությունը մեզ համար ուսանելի, օգտակար կամ պարզապես հետաքրքիր լինել: Եթե այո, ապա առաջ շարժվենք:
Տարիներն անցնում են, բայց ո՞ր կողմ․ Բայդենը, Չերչիլը, Փաշինյանը, Բուրկինա Ֆասոյի նախագահը
Սովորական հագուստով զուտ քաղաքացիական անձի` Նիկոս Սամպսոնի փոփոխությունը (նա ղեկավարում էր Կիպրոսը մինչև 1960 թվականը) հոգևորականի զգեստով մարդով` Մակարիոսով (աշխարհիկ անունը՝ Միխայիլ), որին ժամանակին կոչում էին «Միջերկրածովյան Ֆիդել Կաստրո», տեղի ունեցավ կղզու համար դժվար ժամանակներում: Մի քանի շտրիխ ընդհանուր պատկերացման, և, ինչու ոչ, այսօրվա Հայաստանի իրավիճակի հետ համեմատության համար։
Երեք դար Կիպրոսը պատկանում էր թուրք օսմաններին, այնուհետև (1878 թվականից) կղզին դարձավ անգլիական գաղութ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող շատ երկրներ փորձեցին դուրս գալ դրա ենթակայությունից, և Կիպրոսը բացառություն չէր։ Ու հենց այդ պահին ճիշտ ժամանակին հասավ Ամերիկայից վերադարձած մետրոպոլիտ Մակարիոսը, որն ընտրվել էր ամբողջ Կիպրոսի արքեպիսկոպոս։
Ի՞նչ էր նա անում Ամերիկայում: Սովորում էր Բոստոնի աստվածաբանության համալսարանում ՝ «Կրոնի սոցիոլոգիա» մասնագիտությամբ։ Ի դեպ, ավարտել է գերազանց: Երիտասարդ հոգևորականի բարձր կրթությանը հարցեր չէր առաջացնում, ինչպես կասկած չի հարուցում Բագրատ արքեպիսկոպոսի ինտելեկտի մակարդակը։
Խոսում էին տարբեր լեզուներով, բայց բոլորը ծառայում էին Հայաստանին
Միևնույն ժամանակ, Կիպրոսում անկախության շարժում սկսվեց, և եռանդուն Մակարիոսը անմիջապես միացավ դրան, այնուհետև ղեկավարեց շարժումը և դիմեց երկրի ստրկատերերին՝ դժգոհության պատճառ դարձած քաղաքական պահանջներով:
Օրինակ՝ Լոնդոնից պահանջեց անհապաղ վերացնել կղզում գտնվող անգլիական ռազմակայանները, դիմեց ՄԱԿ-ին՝ Կիպրոսին անկախություն տրամադրելու հարցը քննարկելու առաջարկով, անգլիական անձնագրերով պաշտոնյաներին հիշեցրեց մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման և ժողովուրդների ազատության մասին։ Միևնույն ժամանակ, նա հատուկ աղոթք գրեց Կիպրոսի ժողովրդին ազգային-ազատագրական շարժման մեջ Աստծո օգնությունը շնորհելու համար: Լոնդոնից ո՞ր գաղութարարին դա դուր կգար: Այնպես չէ, որ ՄԱԿ–ում էլ շատ ուրախացան։
Ինչևէ, 1955 թվականի ապրիլին կղզում ապստամբություն սկսվեց։ Անգլիական իշխանությունը ստիպված էր նստել բանակցությունների սեղանի շուրջ, որի մյուս կողմում հոգևորականի հագուստով մարդ էր։ Նրանք երկար խոսեցին` վեց ամիս, բայց ապարդյուն:
Անգլիացիները քայլ արեցին, որը պաշտոնապես Կիպրոսին ազատություն տվեց, սակայն պայմանով, որ կղզում պահպանեն իրենց ռազմական բազան։ Մակարիոսն ու նրա կողմնակիցները դեմ էին, և Լոնդոնն ընդհատեց բանակցությունները։ Բայց, եթե դա լիներ միայն...
Նավթի բացակայության դեպքում օգնության է գալիս ուղեղը, կամ ինչպես ՀՀ–ն դարձնել Մոնտե Կառլո
Բրիտանացիները փաստացի ձերբակալեցին համառ արքեպիսկոպոսին և աքսորեցին Սեյշելներ։ Կիպրոսում բողոքի նոր ալիք սկսվեց, Լոնդոնը ստիպված եղավ հետքայլ անել, ինչը ստիպեց ազատ արձակել աքսորյալին, բայց պայմանով, որ նրա ոտքը Կիպրոսում չի լինի: Մակարիոսը մեկնեց Աթենք և գյուղացի արմատներով պարզ մարդուն բնորոշ համառությամբ շարունակեց պայքարն այնտեղից։
1959 թվականի փետրվարը եկավ, Կիպրոսը անկախ պետություն դարձավ, մարտին Մակարիոսը վերադարձավ հայրենիք, դեկտեմբերին ընտրվեց իր երկրի նախագահ։
Բայց դա միայն մեծ ու դժվար ճանապարհի սկիզբն էր: Հիմա էլ Հունաստանի աչքն էր Կիպրոսի վրա: Չի կարելի չհարցնել՝ իսկ ու՞ր էր նայում Ամերիկան։ ԱՄՆ-ն, ինչպես միշտ, նայում էր այն ուղղությամբ, որն իրեն պետք է։ Ինչպես այսօր, երբ իր համար շահավետ տեղ է բրդում Հայաստանը։ Այն, որ անկախության, ինքնուրույն քաղաքականության և ժողովրդավարական արժեքների մասին Վաշինգտոնի խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան գեղարվեստական սուլոց, այսօր հասկանում են բոլորը, բայց այն ժամանակ հավատում էին դրան։
Վերադառնանք արքեպիսկոպոս Մակարիոսին։ 1964 թվականին Վաշինգտոնում հրապարակել է, այսպես կոչված, «Դին Աչեսոնի ծրագիրը» (նախագահին Թրումենի օրոք պետական քարտուղար, նախագահներ Քենեդիի և Ջոնսոնի օրոք` ոչ պաշտոնական խորհրդական), որը նախատեսում էր կղզու միացումը Հունաստանին։
Կիպրոսը Հունաստանի կազմում ընդգրկելու Աթենքի փորձերը եռանդուն դարձան հատկապես Հունաստանում «սև գնդապետների» իշխանության գալուց հետո։ Հույների հավակնություններին գումարվեցին նաև Թուրքիայի հավակնությունները։ 1974-ին տեղի ունեցավ Թուրքիայի զինված ներխուժումը, կղզու հյուսիսային մասը գրավեցին թուրքերը, և մինչ օրս այն պահում են իրենց կրունկի տակ:
Հայկական «Երազը» Չիկագո էր հասնում. ո՞ւր կհասնի «Սեպուհը»
Մակարիոսը մահացավ 1977 թվականին՝ մի քանի օր պակաս ապրելով իր 64-ամյակից: Կտակի համաձայն՝ արքեպիսկոպոս-նախագահը թաղվել է հայրենի Կիկի վանքից երկու կիլոմետր հեռավորությամբ՝ Տրոնի լեռան վրա։
«Այստեղից ես կտեսնեմ ամբողջ Կիպրոսը», - բացատրել էր նա իր որոշումը:
...Եթե վերը նշվածը կարդալուց հետո ինչ-որ մեկը ընդհանուր բան գտնի մեծարգո նախագահ Մակարիոսի և լայն հանրությանը մինչ այժմ քիչ ծանոթ Բագրատ արքեպիսկոպոսի միջև, դա նրա իրավունքն է: Չնայած հատման կետերն իրականում շատ են։ Իսկ տարբերությունը, մասնավորապես, այն է, որ եթե Կիպրոսի արքեպիսկոպոսը ղեկավարում էր անգլիական տիրապետության դեմ պայքարը, ապա Բագրատ Գալստանյանը (ոչ միայն նա) գլխավոր չարիքը տեսնում է երկրի ղեկավարների մեջ, որոնց ազգանուններն ավարտվում են «յան»-ով։ Սա մեծապես բարդացնում է աշխատանքը՝ ստիպելով քաղաքական բառապաշարում մտցնել «դավաճաններ», «հուդաներ» բառերը, իսկ հոգևորականի ներգրավման հետ կապված՝ նաև «Քրիստոսին վաճառողներ»։
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանը չկորցնի իր տեղը գլոբուսի վրա
Այնուամենայնիվ, արքեպիսկոպոսը կոչ է անում ոչ թե շատ տարվել տաբուացված բառապաշարով, այլ կենտրոնանալ ճշմարտության և ստի պայքարի վրա: Դա լիովին տեղավորվում է քրիստոնեական ամբողջականության և մարդկային դեմքով հեղափոխությունների ինքնապատկերների մեջ: Թե ինչով կավարտվի գործը, ցույց կտա ժամանակը, արքեպիսկոպոսի հավաստմամբ` շուտով։
Լրահոս
0