00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթի բացակայության դեպքում օգնության է գալիս ուղեղը, կամ ինչպես ՀՀ–ն դարձնել Մոնտե Կառլո

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2023
Բաժանորդագրվել
Առաջիկա 80-100 տարին նավթն ու գազը կշարունակեն մնալ էներգիայի երաշխավորված աղբյուր։ Կարո՞ղ են արդյոք երկրները, որոնք չունեն ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, հաջողության հույս ունենալ։
Ինչու են աշխարհում ոմանք առաջին շաքերում, իսկ ոմանք` երկրորդ։ Պատասխանը պարզ է` խնդիրը նավթն ու գազն են։
Այս ցանկում Հայաստանը ընկնում է «և մյուսները...», «հետո», «և այլն» ցանկի մեջ, բայց ոչ միայն այն պատճառով, որ չունի ո՛չ նավթ, ո՛չ գազ, այլ նաև այն պատճառով, որ հասել է Ռուսաստանի հետ հարաբերությունների եզրին, որտեղից մեզ են հասնում և՛ մեկը, և՛ մյուսը, և՛ մի շարք այլ բաներ։ Եվ եթե հանկարծ այդ հարաբերություններում ցած գլորվենք...

Մի փոքրիկ պատմություն

Դեռ նախորդ դարի սկզբին ածխաջրածինների նշանակությունը ձևակերպեց ֆրանսիացի դիվանագետ Անրի Բերանժեն` ասելով. «Ով նավթ ունի, նա կտիրի աշխարհին»։
Անհասկացողների համար մանրակրկիտ պարզաբանում էր ներկայացվել. «Մազութի շնորհիվ այդ երկիրը կիշխի ծովում, ավիացիոն բենզինի շնորհիվ` օդում, ավտոմոբիլային բենզինի և լուսավորող կերոսինի շնորհիվ` ցամաքում» (Ատոմային էներգետիկայի և Իլոն Մասկի էլեկտրամոբիլների մասին այն ժամանակ դեռ չգիտեին)։
Պատերազմի թողած դառնահամն ու հայկական իրականությունը. ինչպես ազատվել բացասական մտքերից
«Որպես լրացում, – շարունակում էր իր միտքը Բերանժեն, – այդ երկիրն իր եղբայրներին կղեկավարի նաև տնտեսական առումով, և դա այն պատճառով, որ ֆանտաստիկ հարստություն ունի, որը դուրս կբերի նավթից, այդ զարմանահրաշ նյութից, որի հետևից «ավելի շատ են ընկնում», քան ոսկու, և որն ավելի արժեքավոր է, քան բուն ոսկին։ Զարմանահրաշ այդ նյութից Հայաստանը, ինչպես գիտենք, չունի, բայց միթե դա նշանակում է, որ լուսավոր օրեր այն չի տեսնի։ Ոչ, իհարկե, բայց դեռ մի փոքր էլ նավթի մասին։ XX դարի սկզբին նավթի համար մղվող պայքարի թատերաբեմ դարձան Մերձավոր և Միջին Արևելքը, որտեղ բախվեցին առաջատար համաշխարհային տերությունների` նախևառաջ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի, քաղաքական և տնտեսական շահերը։
Առաջինն անգլիացիները ներխուժեցին այդ տարածաշրջան և երկար ժամանակ «օտարների» մուտքը թույլ չէին տալիս։ XX դարի 30-ականների սկզբին Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում զիջումներ ստացան արդեն ամերիկացիները, որոնք ավելի ուշ նաև իրանական նավթին մոտեցան։ 1950 թվականին Մերձավոր և Միջին Արևելքում ԱՄՆ–ի ենթակայության տակ էր նավթի արդյունահանման 40 տոկոսը, իսկ 1955 թվականին արդեն` ամբողջ 60 տոկոսը։
Այդ ժամանակ արդեն ավելի քան օգտակար այս հանածոն սկսեցին «կյանքի արյուն» անվանել։ Արդարացի է` նավթի համար շատ արյուն է թափվել։
... Իսկ հիմա հարևանների մասին։ Ադրբեջանի նավթային արդյունաբերությունը մեկ օրում նավթի ավելի քան 900 բարել (138.837 մ3) է արդյունահանում և ազգային բյուջեի համալրման գլխավոր աղբյուրն է։ Սա` եթե խոսենք տնտեսության մասին։
Քաղաքականության մասին։
«ԵՄ–ի պասիվությունը ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանի շահերի ապահովման հարցում շատ պարզ էր բացատրվում», – նշում է ֆրանսիական Le Figaro–ն։ «Ողջ խնդիրը նավթն ու գազն են։ Հրաժարվելով Ռուսաստանից որպես մատակարար` ԵՄ–ն կախվածության մեջ հայտնվեց Բաքվից։ Պարզապես ԵՄ–ում այդ մասին թերթերը չէին գրում` կենտրոնանալով 2014 թվականից հետո Մոսկվայի հրեշացման վրա»։
Ի՞նչն այստեղ այն չէ։ Ամեն բան ճիշտ է։
Իրանը` Հայաստանի հարավային հարևանը ևս նավթագազային երկրների ցանկի առաջին շարքերում է և նույնպես վստահ նայում է դեպի ապագա։ Իսկ ի՞նչ է սպասում մարդկությանն ապագայում։ Այո՛, նավթն այսօր էլ աշխարհում թիվ մեկ վառելիքն է (դրա սպառման մասնաբաժինը 31 տոկոս է)` առաջ անցնելով ածխից և գազից։
«Սուրճ պարոն Մանարյանի համար», կամ հայկական հայրենադարձության որոշ յուրահատկությունները
Այնուամենայնիվ, նշում են ՕՊԵԿ–ի մասնագետները, դրա պահանջարկն արդեն 14 տոկոսով ցածր է 1970-ականների սկզբին ինդուստրիալ տնտեսության զարգացման գագաթնակետի ցուցանիշից։
Այնուհետև հետևյալ պատկերն է ստացվում. որոշ փորձագետներ կարծում են, որ մինչև 2050 թվականը հում նավթի պահանջարկը կկրճատվի օրական մինչև 14 մլն բարել, այնուամենայնիվ, առաջիկա 80-100 տարիների ընթացքում նավթն ու գազը, անկասկած, կշարունակեն մնալ էներգիայի հիմնական երաշխավորված աղբյուր։
Կկարողանա՞ արդյոք Հայաստանն առաջիկա 80-100 տարվա ընթացքում իր ընդերքում նավթ գտնել (ժամանակ առ ժամանակ ուրախության` «գտանք» պոռթկումները տեսողական և լսողական խաբկանքների շարքից են)։ Այդ դեպքում ինչպե՞ս։ Ինչպե՞ս են ապրում և նույնիսկ բարգավաճում երկրներն առանց այդ, ինչպես ասում է վերոնշյալ ֆրանսիացի դիվանագետը, «զարմանահրաշ նյութի»։
... Մոսկվայի մարզից փոքր–ինչ մեծ երկիրը, որը նաև համեմատելի է նրա հետ բնակչության թվով, չունի էական բնական պաշարներ, արգասաբեր հողեր և ելք դեպի ծով (սա արդեն ավելի Հայաստանին է նման), բայց կենսամակարդակի առումով զբաղեցնում է աշխարհում ամենաբարձր հորիզոնականներից մեկը, ինչով Հայաստանից վճռականորեն տարբերվում է։ Այդ երկիրը, ինչպես դժվար չէ կռահել, կոչվում է Շվեյցարիա։

Շվեյցարիա

Ինչի՞ հաշվին նա այդքան բարիք ունի։ Բանկեր, շոկոլադ, պանիրներ, ժամացույցներ, զբոսաշրջություն, իսկ հիմա նաև (2009 թվ.) Մեծ հադրոնային բախիչ։ Նշվածից ի՞նչ չունի Հայաստանը։ Լավ, շոկոլադն ամենաուժեղ մեր փաստարկը չէ, բանկեր թեև կան, սակայն իրենց հզորությամբ, ավանդույթներով և հուսալիությամբ զիջում են, բայց... պանիրները (գլխավոր մրցանակների են արժանացել միջազգային մրցույթում նույն Շվեյցարիայում), զբոսաշրջություն, թեթև արդյունաբերություն (հագուստ, կոշիկ), միրգ–բանջարեղեն...
Ինչ վերաբերում է Մեծ հադրոնային բախիչին։ Ինչո՞վ էր վատ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը` խորհրդային ժամանակների հայաստանյան բրենդը։ Իսկ հայկական հիդրոպոնիկայի ձեռքբերումնե՞րը` արհեստական հողի վրա բերքի աճեցում (ինչը մեզ` աղքատիկ հող ունեցողներիս համար իսկն է)։
Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանը չկորցնի իր տեղը գլոբուսի վրա
Այո՛, Շվեյցարիայում չեն լսել արկերի ձայները 1847 թվականի քաղաքացիական պատերազմի տարիներից ի վեր, նրանց շրջանցել է նաև Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Երկրները, որոնք շրջապատում են Շվեյցարիան, հազիվ թե կարելի է թշնամական անվանել, բայց հարևանների հետ կարողանալ լավ հարաբերություններ պահպանել` չկորցնելով ինքնիշխանությունը` պանրագործությունից բարդ արվեստ է, առանց որի ժամանակակից աշխարհում գոյատևելն անհնար է։ Որքա՞ն կարելի է (ոչ միայն դիվանագետներին) համարել, որ զբաղեցնում ենք այն տեղը, որը զբաղեցնում է Արևը այլ մոլորակների նկատմամբ: Մի՞թե ժամանակը չէ թոթափել փառավոր անցյալի փոշին ու գործի անցնել։ Խոսքը 5 տարում Հայաստանը Մոնտե Կառլոյի վերածելու մասին չէ, բայց այնուամենայնիվ...

Սինգապուր

Նույնպես օգտակար հանածոներ գրեթե չունի, չկան նաև մեծ տարածքներ։ Ապրում են բարձր տեխնոլոգիաների արտադրության և արտահանման, էլեկտրոնիկայի հաշվին, ակտիվորեն զարգացնում են ֆինանսական ծառայություններն ու զբոսաշրջությունը, քիմիական և բժշկական արդյունաբերությունը, լոգիստիկան։ Բացի այդ, օդատիեզերական տեխնիկան և կենսատեխնոլոգիաները:
Կան մի շարք այլ երկրներ ևս, որոնք չունեն նավթ և գազ, բայց բավական բարեկեցիկ վիճակում են։ «Զարմանահրաշ նյութ», որը թույլ է տվել հաջողության հասնել, դառնում է ուղեղը, և դա թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանը դեռ իր խոսքը կասի։
Լրահոս
0