https://arm.sputniknews.ru/20240517/hrazdanum-kasecvel-e-lavashi-artadramasi-artadrakan-gvortsuneutjuny-75908863.html
Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
Sputnik Արմենիա
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։ 17.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-17T17:04+0400
2024-05-17T17:04+0400
2024-05-17T17:05+0400
արտադրամաս
լավաշ
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
հրազդան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75909168_0:71:750:493_1920x0_80_0_0_9b6aec4335d695b0cfbbe7b91782cfaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):Ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։Բացի այդ, առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել , ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։ Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։ Սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
հրազդան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/05/11/75909168_0:0:750:563_1920x0_80_0_0_a3afdeb1441f1e2f6548d62526a3cbcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտադրամաս, լավաշ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հրազդան
արտադրամաս, լավաշ, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հրազդան
Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը
17:04 17.05.2024 (Թարմացված է: 17:05 17.05.2024) Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՍԱՏՄ տեսուչները ստուգում են իրականացրել Ա/Ձ Վիգեն Առաքելյանին պատկանող լավաշի արտադրությունում (Կոտայքի մարզ, ք. Հրազդան):
Ստուգման արդյունքում հայտնաբերել են մի շարք խախտումներ։
«Արտադրական շինությունները ապահովված չեն եղել կենդանիների և կրծողների ներթափանցումից, շինությունների մակերևույթներն ապահովված չեն եղել բորբոսի և կեղտի առաջացումից ու կուտակումից, պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առաստաղների որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել , ինչի արդյունքում չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։ Բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։ Սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ լավաշի արտադրամսի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։